Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Արաքսյա Պետրոսյանի դիմումը` Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց 16 / 41 հասցեում կառուցված 47․58քմ մակերեսով շինությունը, 8․46քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 71․42քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ տաղավարը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց 16 / 41 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 15.05.2023թ. թիվ 609-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 26.05.2023թ. պետական գրանցում ստացած 47․58քմ մակերեսով շինությունը՝ 1քմ՝ 17721դրամ, 8․46քմ մակերեսով ծածկը 1քմ՝ 17721դրամ, զբաղեցրած 71․42քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 4441․8դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 8 տան բնակիչ Արաքսյա Պետրսյանին ։
2. Քաղ․ Արաքսյա Պետրոսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Արաքսյա Պետրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: