Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ տաղավարը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Արաքսյա Պետրոսյանի դիմումը` Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց 16 / 41 հասցեում կառուցված 47․58քմ մակերեսով շինությունը, 8․46քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 71․42քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, Որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց 16 / 41 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 15.05.2023թ.-ի թիվ 609-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 26052023-05-0078 պետական գրանցում ստացած 47․58քմ մակերեսով շինությունը 1քմ՝ 17721դրամ, 8․46քմ մակերեսով ծածկը 1քմ՝17721դրամ և զբաղեցրած 71․42քմ մակերեսով հողատարածքը 1քմ՝ 4441․8դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 8 տան բնակիչ Արաքսյա Պետրսյանին ։ 2. Քաղ․ Արաքսյա Պետրոսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Արաքսյա Պետրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: