Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 3 շենք, 24 բնակարանի բնակիչ Համբարձում Ղարիբյանի դիմումը համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքն իրեն հատկացնելու մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համբարձում Ղարիբյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված (30.09.2020) զինծառայող Տիգրան Ղարիբյանի հայրն է և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի, նախկինում ձեռք չի բերել տնամերձ՝ 1. Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., գ. Գագարին, Գայի փողոց թիվ 3/49 հասցեում գտնվող, 05-004-0303-0022 կադաստրային ծածկագրով, 0․02հա մակերեսով հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 3 շենք, 27 բնակարանի բնակիչ Համբարձում Սենիկի Ղարիբյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |