Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2025 թվականի (ամենամյա) ծրագիրը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից: |