Համատիրությունների նախագահներ`
Սամվել Միրաքյան - «Գեղամա» Ալիկ Խաչատրյան - «Լույս» Առնակ Սահակյան - «Գառաժ» Յուրա Գալստյան - «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրեն
Հանձնարարվեց`
Ռ. Ռաֆայելյանին`
- Հետևել և ներկայացնել տեղեկատվություն ջրմուղի «Սևան» տեղամասի կողմից Էներգետիկների փողոցի կոյուղագծերի գործարկման և նախկին լվացքատան շենքի հարևանությամբ գործող դիտահորի վերականգնման աշխատանքների վերաբերյալ.
ՃՇ բաժնին`
- Շարունակել կանգառների բարեկարգման հետ կապված աշխատանքները` համագործակցելով տնտեսվարողների հետ. - 10-օրյա ժամկետում կազմակերպել Մյասնիկյան, Գեղամա, Չարենց փողոցի մի հատվածի լուսավորության ցանցի գործարկումը /Ա. Ավետիսյանի հետ /. - Զ. Անդրանիկի հրապարակում փոխել չաշխատող լուսակիրները, թարմացնել գովազդային վահանակը, ներկել հենասյուները.
ԿՄՍԵՀ բաժնին`
- Նախապատրաստել և ներկայացնել սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվան նվիրված միջոցառումների /զուգահեռ` Զ. Անդրանիկի կիսանդրու բացում/ և սեպտեմբերի 25-ին տեղի անցկացվող «Քաղաքի օր» տոնակատարության /զուգահեռ` ֆուտբոլի մարզադաշտի բացում/ սցենարները.
Համատիրության նախագահներին`
- Այն հատվածները, որտեղ հնարավոր չէ ասֆալտբետոնյա ծածկույթ կատարել, տեղադրել բազալտե ավազ / աշխատանքների պատասխանատու` Հ. Սահակյան /: |