Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Օհանյանի լիազոր անձ Սուրեն Խաչատրյանի դիմումը՝ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ին պատկանող, ՀՀ Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, Լճաշեն գյուղում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին՝ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 11.293369հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0008/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող, խոտհարք, այլ հողատեսք, արոտավայր գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 2. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 10.364056հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0007/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող, արոտավայր, այլ հողատեսք գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 3. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 6.216533հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0009/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող, արոտավայր, այլ հողատեսք գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 4. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 16.24468հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0005/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ այլ հողատեսք, վարելահող, արոտավայր գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |