Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 76
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 76


Զեկ. ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Օհանյանի լիազոր անձ Սուրեն Խաչատրյանի դիմումը՝ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ին պատկանող, ՀՀ Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, Լճաշեն գյուղում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին՝ 

1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 11.293369հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0008/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող, խոտհարք, այլ հողատեսք, արոտավայր գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։
2. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 10.364056հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0007/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող, արոտավայր, այլ հողատեսք գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։
3. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 6.216533հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0009/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ վարելահող, արոտավայր, այլ հողատեսք գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։
4. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 16.24468հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0005/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ այլ հողատեսք, վարելահող, արոտավայր գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner