Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ազարյանի լիազոր անձ Գառնիկ Խաչատրյանի հայտը մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 14.44257հա /վկայական՝ 25052023-05-0033/ գյուղատնտեսական նպատակային նշանակության ունեցող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ՝ 1. Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, գյուղ Լճաշեն հողամաս հասցեում գտնվող 14.44257հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |