Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Ժորա Զաքարյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց 141 շենք 32 հասցեում գտնվող բնակարանն իր ընտանիքին անհատույց հատկացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Ժորա Զաքարյանն ընտանիքի հետ մշտապես բնակվել և բնակվում է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր` 1. Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց 141 շենք 32 բնակարան հասցեում գտնվող համայնքային սեփականություն ճանաչված /վկայական՝ 21082023-05-0065/ 63.2քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել /նվիրել/ ք. Սևան, Նաիրյան փողոց 141 շենք 32 բնակարանի բնակիչներ Ժորա Հայաստանի Զաքարյանին /ծնված` 18.02.1952թ./, Սահականուշ Արտավազդի Գրիգորյանին /ծնված` 13.10.1961թ./, Արտյոմ Ժորայի Զաքարյանին /ծնված` 31.08.1981թ./, Աննա Ժորայի Զաքարյանին /ծնված` 02.07.1987թ./: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |