Հանձնարարվեց`
է. Ղազարյանին`
- Պարտքերի աստիճանական մարման նպատակով ժամանակացույցի կազմում /«Սուարդի»/. - Բազաների ճշտման գործընթացի կազմակերպում. - Եռամսյակը մեկ ծանուցագրերի ուղարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց. Տույժ-տուգանքների մասով աշխատանքների կազմակերպում. - Իրականացնել գույքագրում համայնքի վարչական տարածքում.
Էդվ. Ղազարյանին`
- Ինքնակամ շինությունների մասով աշխատանքների կազմակերպում. դրանք գույքահարկի բազայում ներառում. - Համայնքի տարածքում առկա ավտոտնակների քանակի և հասցեների ճշտում. դրանք օրինական դաշտ բերելու և գույքահարկի բազայում ներառելու գործընթացի կազմակերպում. - Տրված շինթույլտվությունների արդյունքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում. - Ապահովել համայնքի աշխատակազմի իրավաբանների հետ համագործակցված աշխատանք.
Մ. Ռաֆայելյանին և Ա. Հովհաննիսյանին`
- Մարտի 1-ից մանկապարտեզների ամենօրյա վերահսկողության իրականացում` ներառելով նորմատիվների պահպանման, երեխաների հաճախելիության բաղադրիչները.
Մ. Ռաֆայելյանին`
- Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել և ներկայացնել առաջարկություն ՀՈԱԿ-ներում հանրային հատվածի հաշվապահության ներդրման վերաբերյալ.
Ա. Հովհաննիսյանին`
- Ապահովել համայնքի մասնակցությունը համապետական 3 միջոցառումներին. - Ամառային շրջանի հետ կապված միջոցառումների ծրագրի կազմում, ներառյալ ձկան փառատոնի կամ համտեսի անցկացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
Ա. Ավետիսյանին`
- Մանկապարտեզների տնօրենների կողմից ներկայացված տնտեսական ծախսերի բացված նախահաշիվների ապահովում.
Պ. Պետրոսյանին`
- Կազմակերպել գույքագրման, ավտոտնակների հաշվառման, ծանուցագրերի ուղարկման գործընթացը և ներկայացնել տեղեկատվություն: |