Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի միավորման արդյունքում համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի` նախկին համայնքների հաշվեկշռից միավորված Սևան համայնքի հաշվեկշիռ տեղափոխված տրանսպորտային միջոցների առկայությունը` 1. Վարսերի նախկին գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող ՊԱԶ 32053-70 մակնիշի /արտադրություն` 2006թ. պետհամարանիշ` 942LL70 / և ԳԱԶ 31105-120 մակնիշի /արտադրություն` 2006թ. պետհամարանիշ` 491LL70 / տրանսպորտային միջոցները փոխանցել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին` ՀՈԱԿ-ի կողմից բացառապես Սևանի համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |