Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Նեկտար Համբարձումյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց 1 շենք 41 հասցեում գտնվող բնակարանն իր ընտանիքին անհատույց հատկացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Նեկտար Համբարձումյանն իր ընտանիքի հետ մշտապես բնակվել է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր, 1. Սևան համայնք, ք.Սևան, գ. Գագարին, Գայի փողոց 1 շենք 41 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն ճանաչված /վկայական՝ 13062023-05-0027/ 47.38քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել /նվիրել/ ք. Սևան, գ. Գագարին, Գայի փողոց, 1 շենք, 41 բնակարան հասցեի բնակիչներ Նեկտար Համբարձումյանին և Գուրգեն Ներսիսյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |