Ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի, 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համայնքապետարան ներկայացրած դիմումները, դիմումներին կից մայր գումարների վճարման անդորրագրերը՝ 1. Սևան համայնքի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար սահմանել հողի հարկի և գույքահարկի արտոնություններ` համաձայն կից 1, 2 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |