Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-352 Եզրակացությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը (Չկալովկա բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Գեղարքունիք-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-075-0009-0038 կադաստրային ծածկագրով 0.03344հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու վերաբերյալ՝ 1. Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Չկալովկա հասցեում գտնվող 0.03344հա մակերեսով հողամասի՝ բնակավայրի նպատակային նշանակության, այլ հողեր՝ գործառնական նշանակության հողամասի նպատակակային նշանակությունը փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի, գործառնական նշանակությունը՝ կապի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |