Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ կետով՝ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու` 20.04.2023թ. թիվ 41-Ա որոշման մեջ 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը` 1) «ֆիզհրահանգչի 1 հաստիք` 1 դրույքով» բառերի փոխարեն կարդալ «ֆիզհրահանգչի 1 հաստիք` 0.5 դրույքով» բառերը: 2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու` 20.04.2023թ. թիվ 41-Ա որոշման մեջ 4-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը` 1) «խոհարարի» բառի փոխարեն կարդալ «լվացարարի» բառը: 3. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեններին` կազմակերպությունների հաստիքացուցակներում կատարել սույն որոշմամբ նշված փոփոխությունները և ներկայացնել հաստատման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |