Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների` 2025 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների մրցութային մեկնարկային գին` համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։ |