Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում և Սևանի բիզնես կենտրոնում իրականացված գույքագրման արդյունքները՝ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի և Սևանի բիզնես կենտրոնի գույքի հիմնական միջոցների գույքագրման տարեկան արդյունքները՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |