Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրի սկզբնամասում համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքների հետ կապված անհրաժեշտ է կատարել հասցեավորում՝ 1. Համաձայն Սևան համայնքի Գագարին բնակավայրի գլխավոր հատակագծի` Սևան համայնքի Գագարին բնակավայրում, ըստ ներկայացված սխեմայի, Գագարին փողոցի թիվ 1 շենքի հետնամասում, Երիտասարդական փողոցի թիվ 8 շենքի ձախակողմյան մասում և Հ. Շիրազի փողոցի մերձակա հատվածում գտնվող փողոցն անվանակոչել Ազատամարտիկների փողոց։ 2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո՝ 5-օրյա ժամկետում ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե կադաստրային քարտեզում տեղադրում կատարելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |