Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Սևան քաղաքի Խաղաղության փողոցի 10 / 2 բնակարանի բնակիչներ Էդգար Կարապետյանի և Ալմինե Նավասարդյանի դիմումը՝ Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ հողամաս հասցեում գտնվող 0.61455հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունեցող հողամասից 0.1հա մակերեսով հողաասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ հողամաս հասցեում գտնվող 0.61455հա մակերեսով (վկայական՝ 18032025-05-0045) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0.1հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |