Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԱՐՄ ՓՐՈՓԵՐԹԻ» ՍՊԸ տնօրեն Կիմ Աղեկյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 6.86065հա /վկայական՝ 03052023-05-0025/ գյուղատնտեսական` նպատակային նշանակության ունեցող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ՝ 1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Գեղամավան հողամաս հասցեում գտնվող 6.86065հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |