Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Օհանյանի լիազոր անձ Սուրեն Խաչատրյանի դիմումը՝ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ին պատկանող, ՀՀ Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Վարսեր հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, 1. ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գյուղ Վարսեր հողամաս հասցեում գտնվող 1.203 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 20052022-05-0012/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ արոտավայր գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |