Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 61


Զեկ. ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄԱՆՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 48)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Արցախյան 1-ին պատերազմում զոհված ազատամարտիկ Ալբերտ Հակոբի Մարգարյանի որդու՝ ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 46 / 15 բնակարանի բնակիչ Մանվել Ալբերտի Մարգարյանի դիմումը՝ անհատույց, սեփականության իրավունքով իրեն հողամաս տրամադրելու մասին, հաշվի առնելով, որ ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ ենթակետի համաձայն՝ որպես հողի սեփականաշնորհում իրականացրած Սևան համայնքում բնակվող զոհված ազատամարտիկի ընտանիք չի օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չի ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, ինչպես նաև նկատի ունենալով, որ ներկայացված է ՀՀ ՊՆ Սոցիալական պաշտպանության վարչության կողմից 15.08.2003թ. տրված՝ ՀՀ նախագահի հրամանագրերով սահմանված սահմանված զեղչերի ու արտոնությունների վերաբերյալ տեղեկանքը՝ 

1. Ք. Սևան, Օղակաձև փողոց թիվ N69 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման համար նախատեսված 604քմ մակերեսով հողամասը, /վկայական՝ 2391724, տրված՝ 09.07.2010թ. / սեփականության իրավունքով, անհատույց տրամադրել զոհված ազատամարտիկ Ալբերտ Հակոբի Մարգարյանի որդուն՝ Մանվել Ալբերտի Մարգարյանին:
2. Քաղաքացու հետ կնքել հողամասը սեփականոության իրավունքով անհատույց տրամադրելու մասին պայմանագիր։
3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է Մանվել Մարգարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner