Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի 1-ին փուլով Սևան համայնքի կողմից ներկայացված համայնքային նշանակության շենքերի ցանկը, որտեղ տեղադրվելու են 5 ԿՎտ ֆոտովոլտային կայաններ, և 21.05.2024թվականին վավերացված Համագործակցության Հուշագիրը՝ 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 5 ԿՎտ ֆոտովոլտային կայան տեղադրելու նպատակով յուրաքանչյուր ՀՈԱԿ-ի համար կատարել համաֆինանսավորում: 2. ՀՈԱԿ-ների շենքերում տեղադրվող յուրաքանչյուր կայանի համար համաֆինանսավորում կատարել ընդհանուր արժեքի 25 տոկոսի չափով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |