Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ Սևան համայնքի միավորման ֆինանսական գործառույթները Սևան համայնքի բյուջեն, համաձայն գործող օրենսդրության, Սևան համայնք է տեղափոխվել 2022թ. հունվարի 1-ից, համայնքի բնակավայրերում առանձնացված եկամուտների և կատարված ծախսերի մասով տեղափոխումը իրականացվել, բյուջետային գործառույթների ծրագիր մուտքագրվել հունվար ամսից, բյուջետային մուտքերի ու ելքերի հաշվարկները /համայնքի բյուջեն/ կատարվելու են ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից բյուջետային ծրագրի մուտքագրված տվյալների հիմքերով` 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2022թվականի փետրվարի 8-ի՝ «Սևան համայնքի 2022թվականի բյուջեն հաստատելու մասին» N14-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 2, թիվ 3 հավելվածների /կցվում են/: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |