Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մարատ Վարագյանի դիմումը՝ Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնք, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող 1585.0քմ /վկայական՝ 13082020-05-0059/ գյուղատնտեսական նպատակային նշանակության ունեցող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու վերաբերյալ՝ 1. Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնք, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող 1585.0քմ մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահողի/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |