Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ 1. Համաձայն ներկայացվող կադաստրային ծածկագրերի /Հավելվածը կցվում է/՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակություն ունեցող հողակտորները ճանաչել համայնքային սեփականություն, կատարել պետական գրացում հետագայում աճուրդ-վաճառքով վաճառելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |