|
11.11.25
Հիշենք՝ կանաչ թափոնամանները նախատեսված են ապակու համար
|
|
Սևան քաղաքում հուլիսի 26-ից ներդրվել է թափոնների տեսակավորման համակարգ: Կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք տեղադրվել են Սևան քաղաքի փողոցներում, հասարակական նշանակության շենք-շինությունների տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում և առանձնատներում, նախատեսված են պլաստիկի, մետաղի, թղթի և ապակու համար: Սևանցիներից շատերը տեսակավորումը դարձրել են իրենց կենցաղի մի մասը և մեծ պատասխանատվությամբ վերամշակելի թափոնները տեսակավորում են, որոնք հայտնվում են կապույտ և կանաչ թափոնամաններում: Ամիսների ընթացքում արձանագրվել է, որ որոշ դեպքերում կանաչ թափոնամանները օգտագործում են ոչ նշանակության, այսինքն՝ դրանց մեջ հայտնվում են կենցաղային խառը թափոններ, այնինչ, խառը չտեսակավորվող թափոնների ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Մասնակցային բյուջետավորում - 2026
|
|
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները համայնքի բնակավայրերում կազմակերպելու են իրազեկման հանդիպումներ, ներկայացվելու են մասնակցային բյուջետավորման փուլերը, գործընթացին առնչվող մի շարք հարցեր: ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Հայտարարություն
|
|
Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկման արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 տոկոս բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, մթերման կետերում՝ 160-170 դրամով: Կաթի մթերման ծավալների առումով սահմանափակումներ չկան: Ավելին՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որտեղ հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել 1 տոննա կաթ: Հարգելի տնտեսվարողներ Շտապեք օգտվել ընձեռված լավագույն հնարավորությունից:
|
|
|
11.11.25
Իրազեկում
|
|
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում և համայնքի բոլոր բնակավայրերում՝ վարչական ղեկավարների նստավայրերում, տեղադրված են POS տերմինալներ: POS տերմինալների միջոցով վճարումներ կատարելը հարմարավետ է, խնայում է ժամանակը և ռեսուրսները: Հարգելի քաղաքացիներ Դուք կարող եք վճարումները կատարել տեղում՝ օգտվելով անկանխիկ վճարման հնարավորությունից և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարից:
|
|
|
11.11.25
Սևան քաղաքում իրականացվում են գծանշման աշխատանքներ
|
|
Սևան քաղաքի 2025թ-ին ասֆալտապատված ու բարեկարգված մեկ տասնյակից ավել փողոցներում ընթանում են գծանշման աշխատանքներ, այդ թվում՝ նաև հետիոտնային անցումների, որոնք ներառում են կենտրոնական և երկրորդային փողոցները: Աշխատանքներն ընդգրկում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ գծանշում 15սմ լայնությամբ: Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը: Աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից՝ համայնքային բյուջեի միջոցներով։
|
|
|
10.11.25
Սևանում անցկացվեց «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» խաղերի համայնքային փուլը
|
|
Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 1-20-ը անցկացվում են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»–ի համայնքային փուլը: Սևան համայնքում այն անցկացվեց նոյեմբերի 7–ին և 8–ին։ Մրցումներն անցկացվում են 2 տարիքային խմբերի դպրոցականների թիմերի միջև՝ առաջինը՝ 6-7-րդ դասարաններ – 12-13 տարեկան՝ 3 աղջիկ, 3 տղա (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), երկրորդը՝ 8-9-րդ դասարաններ - 14-15 տարեկան՝ 3 աղջիկ, 3 տղա (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):Նոյեմբերի 8–ին շարունակվեց համայնքային փուլը երկրորդ տարիքային խմբում՝ 8-9-րդ դասարաններ - 14-15 տարեկան (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ): Ուժերը չափեցին Սևանի ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Նոյեմբերի 10-ին լրանում է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 29-րդ ամյակը: 1996թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որը ժողովրդավարության հիմնարար քայլ էր և ամրագրվեց պետական տոնացույցում որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր: Անցած տասնամյակների ընթացքում ՏԻՄ համակարգը կրել է ժամանակի թելադրած և իրավիճակով պայմանավորված փոփոխություններ, կատարելագործվել է, անցել հաջողությունների և բարեփոխումների տեսանելի ուղի: Համայնքները պետության հենասյուններն են, իսկ ՏԻՄ համակարգն այդ հենասյան առանցքը, որը ժամանակի փոփոխությունների ուղղակի կրողն ու արձագանքողն է, ժողովրդավարության իրական հիմքը: Շուրջ երեքտասնամյակ ...
Մանրամասն |
|
|
07.11.25
Համայնքային փուլի մեկնարկը տրված է
|
|
Նոյեմբերի 7-ին Սևան համայնքում մեկնարկեց ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» մարզական (նախընտրական) խաղերի համայնքային փուլը։ Սևան համայնքում համայնքային փուլի 1-ին տարիքային խմբին մասնակցեցին Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3, հիմնական, թիվ 5 միջնակարգ, Սևան համայնքի Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ, Սևան համայնքի Ծովագյուղի Մ. Մուրացանի անվան միջնակարգ, Սևան համայնքի Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմերը: Ամփոփվել են համայնքային փուլի 1-ին տարիքային խմբի խաղերը, հայտնի են մրցանակակիրները: 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ հորիզոնականում է Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը: Լավագույն եռյակը եզրափակում ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |