Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.08.25 Սևան քաղաքում մեկնարկել է սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր համակարգը
Հուլիսի 26-ին Սևան քաղաքում պաշտոնապես մեկնարկեց սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր համակարգը: Համակարգի մեկնարկից առաջ և ներկայումս էլ իրականացվում են տեսակավորման համար նախատեսված թափոնամանների տեղադրման աշխատանքները, որը ներառում է առանձնատները, հասարակական նշանակության վայրերը, բազմաբնակարան շենքերի տարածքները, թաղամասեր և փողոցներ:Օգոստոսի 1-ին Սևան քաղաքում իրականացվեց տեսակավորվող թափոնների առաջին հավաքը, որը միաժամանակ ուղեկցվեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանի և տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանի իրազեկման, բացատրական աշխատանքներով։Սովորում ենք տեսակավորել և խնամքով մոտենալ ... Մանրամասն
01.08.25 Հիշեցում-զգուշացում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում շարժակազմը վթարային արգելակում է կատարել գծի վրա հանկարծակի դուրս եկած խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով:
Այս և արձանագրված այլ դեպքերը հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս:
Հարգելի բնակիչներ
Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից և միջադեպերից:

01.08.25 Ամփոփելով 2025-ի հուլիս ամիսը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի հուլիս ամսվա վիճակագրությունը:ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին կատարվել է ծննդյան ակտի 27 գրանցում, որից 11-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 1, Լճաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 4, Ծաղկունք բնակավայրում՝ 1, Նորաշեն բնակավայրում՝ 1, Դդմաշեն բնակավայրում՝ 3, Վարսեր բնակավայրում՝ 1, Գագարին բնակավայրում` 1, Զովաբեր բնակավայրում` 2 ծնունդ: Գրանցված նորածիններից 11-ը աղջիկ է, 16-ը՝ տղա։ 2025թվականի հուլիս ամսին գրանցված մահերի թիվը 27 է:Մայիս ամսվա ընթացքում ... Մանրամասն
31.07.25 Ընթացքի մեջ են ճանապարհների և տարածքների բարեկարգման աշխատանքները
Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին զուգահեռ հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում այն տարածքներում, որոնք դեռևս ներառված չեն հիմնանորոգման ծրագրերում: Խնդրի միջանկյալ լուծում տալու նպատակով Սևան համայնքը դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ներկայացրել պահանջարկ, որի արդյունքում էլ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60կմ նորոգման արդյունքում գոյացած ասֆալտբետոնե խառնուրդից (ֆրեզ) 3000խմ տրամադրվել է համայնքին: Օրեր շարունակ Սևան քաղաքի և բնակավայրերի մի շարք թաղամասերում և տարածքներում իրականացվում են բարեկարգման և հարթեցման աշխատանքներ՝ երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրմամբ: Նոր թաղ թաղամասի ճանապարհները (շուրջ 1.5կմ ... Մանրամասն
31.07.25 Սևանի մանկապարտեզներում ավարտվեցին հրաժեշտի հանդեսները
Շուրջ մեկ ամիս Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում միմյանց են հաջորդել «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունները: Յուրաքանչյուր հաստատություն յուրովի էր նախապատրաստվել փոքրիկների կյանքի մեծ տոնին, և «շրջանավարտներն» էլ պատասխանատվությամբ էին ներկայացնում տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որոնք ուղեկցվում էին սցենարային հետաքրքիր, մեկը մյուսից տարբերվող լուծումներով ու անցումներով: Երգերն ու պարերը, մանրապատումներն ու բեմականացումները, երաժշտական կատարումները, մարմնամարզական ռիթմերն ամբողջացրին ավարտական հանդեսների բովանդակությունը, որոնց հաջորդեցին շնորհավորանքները, բարեմաղթանքները «մնաս բարով»-ի խոսքերը և ... Մանրամասն
31.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի բնակիչներ, մարզիկներ և մարզասերներԵրիտասարդության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Սևան համայնքում օգոստոսի 12-ին անցկացվելու է սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշար: Մրցաշարին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել 16-ից 35 տարեկան աղջիկներ և տղաներ։ Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցները համայնքի ղեկավարի կողմից կարժանանան պատվոգրերի։ Հայտերը ներկայացնել մինչև ս/թ օգոստոսի 11-ը «Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ: Մրցաշարն անցկացվելու է ս/թ օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Սևան համայնքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից ... Մանրամասն
30.07.25 Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներն ամփոփվեցին վկայականների հանձնմամբ
Հուլիսի 21-ից 30-ը ներառյալ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի 15 համայնքային ծառայող մասնակցեց ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին, որն անցկացվեց Սևանի համայնքապետարանի վարչական շենքում: Դասընթացների այս փուլին ընդգրկված էին նաև մարզի Գավառ և Մարտունի համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողներ: Համայնքային ծառայողների՝ 2025թվականի վերապատրաստման դասընթացներն անցկացվեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից՝ ակադեմիայի դասախոսների և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների դասընթացավարությամբ: 64 ժամյա ուսումնական ծրագիրը ուղղված էր մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործնական ... Մանրամասն
29.07.25 Արդյունավետ համագործակցության արդյունքում

Սևանի համայնքապետարանն իր գործունեության մեջ կարևորում է համագործակցային աշխատանքը տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ, որի արդյունքում կյանքի են կոչվում լավագույն ծրագրեր:
Հերթական համագործակցության շնորհիվ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի 30-ից ավելի պատանի հեծանվորդներ հնարավորություն ունեցան 6-օրյա օրյա ուսումնամարզական հեծանվային հավաք անցկացնել Սևանա լճի ափին՝ համատեղելով հանգիստն ու մարզումները:
Համայնքապետարանի հովանավորությամբ կյանքի կոչված ծրագրի կազմակերպիչները նախօրեին այցելել էին համայնքապետարան և հանձնեցին շնորհակալագիր՝ արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner