22.11.24
Տեղի ունեցավ «Թափոնների կառավարումը Հայաստանում» ֆորում
|
Օրերս Երևանում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, տեղի ունեցավ «Թափոնների կառավարումը Հայաստանում» ֆորում՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագրի շրջանակներում: Ֆորումի նպատակն էր հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն թափոնների կառավարման ոլորտի բոլոր շահակիր կողմերին և դերակատարներին ոլորտում իրականացվող գործընթացների մասին և ըստ այդմ` համակարգել ջանքերը, նույնականացնել բացերը և առաջնահերթությունները` ոլորտի զարգացման նպատակով, նույնականացնել թափոնների կառավարման ազգային թիրախներ, որոնք կօժանդակեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (կոշտ կենցաղային թափոնների մասով) և շրջակա միջավայրի նախարարությանը ...
Մանրամասն |
|
21.11.24
Սևանում անցկացվեց համայնքային ժողով
|
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, նոյեմբերի 20-ին Սևանի բիզնես կենտրոնում կազմակերպել էր համայնքային ժողով, որի նպատակն է համատեղ քննարկել համայնքային ծառայությունները և որոշել համայնքային այն ծառայությունը, որն առավել շատ կարիք ունի բարելավման։ Համայնքային ժողովին մասնակցեցին Սևան համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ժողովի ընթացքում բարձրաձայնված խնդիրները կմշակվեն և կներկայացվեն դոնոր կազմակերպությանը: Նմանատիպ ժողովներ կանցկացվեն 16 համայնքներում, որոնցից մեկն էլ Սևանն է: Համայնքային ժողովը կազմակերպվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ...
Մանրամասն |
|
20.11.24
Սևան համայնքում վերջնագիծն են հատում հերթական սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները
|
Սևան համայնքում վերջնագիծն են հատում «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Այս փուլում ներառված են Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատումն ու հիմնանորոգումը: Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, որի շրջանակներում իրականացվել է 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 58.950.455 դրամ: Չկալովկա բնակավայրում ասֆալտապատումը ներառել է 6551քմ տարածք, որտեղ շինաշխատանքները ևս ավարտված են: Ծրագրի ...
Մանրամասն |
|
20.11.24
Իրազեկման հանդիպում Սևանում
|
2024 թվականի նոյեմբերի 15-ից 2025թվականի հունվարի 20-ը ներառյալ, պայմանավորված սիգի ձվադրման շրջանով, Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է համալիր միջոցառումների ծրագիր: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնում են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ: Նման հանդիպում տեղի ունեցավ Սևանի բիզնես կենտրոնում: Բացատրական աշխատանքներ են տարվում միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ ...
Մանրամասն |
|
19.11.24
Խաղ-մրցույթ
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով), իր գործառույթների շրջանակներում մշակում է հակակոռուպցիոն կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում է միջոցառումներ, որոնց համատեքստում, հանրային ծառայողների շրջանում, նախատեսվում է կազմակերպել խաղ-մրցույթ՝ հիմնված Հանձնաժողովի կողմից հաստատված՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների» և հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների կարգավորումների վրա: Մրցույթն իրականացվելու է «Կորիզ» կրթական ծրագրի հետ համագործակցությամբ:Խաղ-մրցույթն անցկացվելու է 2024 թվականի նոյեմբերի 20-30-ը՝ ...
Մանրամասն |
|
19.11.24
Հայտարարություն
Մասնակցեք, ստացեք գիտելիքներ և փոխանցեք
|
««ՏԻՄխաղա» առցանց խաղը որպես բնակիչների իրազեկվածության բարձրացման գործիք» ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում Սևան համայնքում ձևավորվել է համայնքային ակտիվ խումբ՝ տեղական ինքնակառավարման թեմաներով բնակիչների իրազեկվածության բարձրացման նպատակով: Ակտիվ խմբի անդամների ներգրավմամբ Սևան համայնքում նախատեսված են իրազեկման արշավներ, որոնք տեղի կունենան: Նոյեմբերի ...
Մանրամասն |
|
19.11.24
Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
|
Նոյեմբերի 19-ին Սևանի համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Մինչ օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերին, դրանց ընթացքին: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման դրված հարցերը, որոնք վերաբերում էին ֆինանսական, քաղաքաշինական, մշակութային ոլորտներին: Համայնքի ավագանու անդամները հաստատեցին ներկայացված «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները եվ դրույքաչափերը սահմանելու մասին», «ՀՀ ...
Մանրամասն |
|
19.11.24
Ուշադրություն
|
Սիգ ձկան ձվադրման ժամանակահատվածում՝ Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է համատեղ միջոցառումների ծրագիր համաձայն որի՝ հերթական իրազեկման հանդիպումը կայանալու է Սևան համայնքում՝ Սևանի բիզնես կենտրոնում, նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:30-ին: Ակնկալում ենք ազդակիր բնակավայրերի բնակիչների, ձկնորսների, շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |