20.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սևան համայնքի սիրելի բնակիչներ, մեծեր և փոքրեր Շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում առողջություն, հաջողություն, խաղաղություն, բարձր տրամադրություն և դեկտեմբերի 25-ին` ժամը, 17:00-ին, սիրով հրավիրում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի մերձակա հրապարակ, որտեղ տեղի կունենա տոնական համերգ՝ մուլտհերոսների մասնակցությամբ, հյուր կգա Ձմեռ պապին: Ժամը 18:00-ին վառվելու են Սևան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը՝ երգ ու պարի ուղեկցությամբ: Բոլորիդ մաղթում ենք խաղաղ տոնական օրեր, անմոռաց տպավորություններ և անսպառ ժպիտ:
|
|
19.12.24
Արևային ջրատաքացուցիչներ՝ Սևան համայնքի մանկապարտեզներին
|
Այս տարի Սևան համայնքի ևս 6 մանկապարտեզում տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ, որոնց շնորհիվ այսուհետ ցանկացած կլիմայական պայմաններում հնարավոր կլինի օգտագործել արևի անվճար ջերմային էներգիան մանկան օջախների բազմաթիվ կարիքների լուծման համար: Ծրագիրը կյանքի է կոչվել Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Ի թիվս համագործակցությամբ ամրագրված մի շարք ուղղությունների, միջոցառումներ են իրականացվել և իրականացվում նաև վերականգնվող էներգիայի ոլորտում, որը համայնքի համար ունի կարևորագույն նշանակություն էներգախնայողության, բնապահպանության, կլիմայի հարմարվողականության առումներով: Հիշյալ ծրագիրն էլ հերթականն է, որն իրականացվել է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Սոլարիս» և «Արփի ...
Մանրամասն |
|
19.12.24
Իրազեկում
|
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում: Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։ Խնդրում ենք իրազեկել ձեր մարզի բոլոր համայնքներին՝ այս հնարավորությունը բաց չթողնելու համար, որն այս տարի դարձյալ ...
Մանրամասն |
|
19.12.24
Ուշադրություն
|
Նախատոնական և տոնական օրերին կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների ընթացքում հաճախակի են կիրառվում հրագործական արտադրատեսակներ: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ կենցաղային նշանակության հրագործական 3-րդ ադասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար: ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 680-Ն որոշմամբ սահմանվել են կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, տեխնիկական անվտանգության ...
Մանրամասն |
|
19.12.24
Ցուցահանդես, որի հեղինակները Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բուժառուներն էին
|
ՆԿՈՒՂ հարթակում տեղի ունեցավ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի բուժառուների նկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ գեղեցիկ ստեղծագործություններն ու հրաշալի ձեռագործ աշխատանքները ցույց տվեցին, թե ինչպես արվեստը կարող է լինել վերականգնման և ինքնարտահայտման լիանալի միջոց և հնարավորություն: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել բուժառուների կյանքի լավ ու դրական կողմերը, որոնք հաճախ մնում են անտեսված՝ փակված կենտրոնի պատերի ներսում: Մեզ համար կարևոր է հասցնել հասարակությանը, որ հոգեկան առողջության խնդիր ունենալ չի նշանակում կրել այն պատկերացումները, որոնք սովորաբար ունի հասարակությունը: Նրանք ևս ունեն իրենց առօրյա հոգսերը, իրենց տաղանդները, ունեն շատ մեծ ցանկություններ ...
Մանրամասն |
|
18.12.24
Եվս մեկ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ստանում է լուծում
|
Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակներում ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի հերթական նիստում որոշում էր կայացվել ՀՀ պետական բյուջեից Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին հատկացնել 28 միլիոն դրամ՝ Սևան համայնքի Վարսեր բնակավայրի սանիտարահիգենիկ անբարենպաստ վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար։ Տեղեկացնենք, որ համայնքի համար առաջնահերթություն ներկայացնող խնդրի լուծման նպատակով համայնքը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ակնկալելով գործուն աջակցություն: Պատասխանը չուշացավ, որի արդյունքում Վարսեր բնակավայրում դեկտեմբերի 3-ից մեկնարկել են աշխատանքները, որոնց արդյունքում արդեն փոխվել է 90 մետրից ավել ...
Մանրամասն |
|
18.12.24
Հայտարարություն
|
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։ Տեղեկացնում ենք, որ առցանց լրացվող և փոխանցվող դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. ...
Մանրամասն |
|
18.12.24
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում նախատոնական տրամադրություն է
|
Սևան համայնքի ՀՈԱԿ-ները պատրաստվում են տարեմուտի միջոցառումներին տարբեր ձևաչափերով: Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցն այս տարի էլ, չխախտելով ավանդույթը, նախատոնական տրամադրությունը միախառնել էր ցուցահանդես-ցուցադրություններով, որտեղ իշխում էին ամանորյա թեմաները, գույները: Արվեստի դպրոցի տարբեր խմբերի սաները` խմբավարների գլխավորությամբ, իրենց ձեռքբերած կարողությունները, տարվա ընթացքում ստացած հմտություններն ու գիտելիքները դարձրել էին ձեռքի ու մտքի համադրությամբ ստեղծված աշխատանքներ և ներկայացրել «Ամանորյա հրաշք» խորագրով տոնական ցուցահանդեսին: Բազմամարդ ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները վայելեցին տոնական տաք գույները, հեքիաթային թեմաները՝ ստանալով անկրկնելի տպավորություններ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |