Այսօր: Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.08.25 Բարեկարգվում և հարթեցվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ
Այս օրերին Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին զուգահեռ հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում այն տարածքներում, որոնք դեռևս ներառված չեն հիմնանորոգման ծրագրերում: Սևան քաղաքի և բնակավայրերի մի շարք թաղամասերում և փողոցներում՝ Մհեր Մկրտչյան, Աշոտ Տեր-Գրիգորյան, Րաֆֆի, Րաֆֆի-Պարոնյան խաչմերուկ, Պարոնյան, Մ. Մաշտոցի, Քըրք Քըրքորյան, Տիգրան Մեծի, Ամառանոցային 2-րդ նրբանցք, Շառլ Ազնավուրի, իրականացվում են բարեկարգման և հարթեցման աշխատանքներ՝ երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրմամբ: Խնդրի միջանկյալ լուծում տալու նպատակով Սևան համայնքը դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ներկայացրել պահանջարկ, որի արդյունքում էլ Մ-4 միջպետական նշանակության ... Մանրամասն
13.08.25 Լևոն Լևոնյան. արծիվները սավառնում են երկնքում
2025 թվականի օգոստոսի 13-ին կլրանար Լևոն Կարենի Լևոնյանի 25-ամյակը: Ավաղ, պատերազմն իր օրենքներն ունի, ու մեր հերոսի կյանքը շրջանակվեց 20 գարունով, իսկ մնացյալը անմահությանն է ու ապրողներինս: Օգոստոսի 13-ին կրկին ճանապարհները տարան, նախ՝ գերեզմանատուն, որտեղ հանգչում է մեր լուսավոր զավակը, ապա՝ Լևոնի անմահ հիշատակը հավերժացնող պուրակ, որտեղ ներկաներին դիմավորում էին նրա ժպտուն աչքերն ու խոհեմ հայացքը: Օրը Լևոնին էին, ասված ու չասված խոսքերն ու բառերը նրանը, հիշողությունները նրա մասին էին ու լցված նրանով: Մեր անմահ Լևոն, քո բացակա – ներկայությամբ դու ամենուր ես՝ քո անունը կրող դասասենյակում ու պուրակում, մեծ ու փոքրի խոսք ու զրույցներում, հիշողություններում, քո մասին պատմող ֆիլմում, քո ժպտացող ... Մանրամասն
13.08.25 Ուշադրություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս/թ օգոստոսի 13-ին՝ ժամը 09:40-19:00-ն, կդադարեցվի ք.Սևան, Հ.Թումանյանի, 5-րդ միկրոթաղամասի, Դեմիրճյանի, Չարենցի, Սայաթ-Նովա 9/29, 18, 22 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

12.08.25 Երիտասարդների համար, երիտասարդների մասին
Սյսօր Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Երիտասարդությունը ժամանակ չէ, այլ ոգի է» խորագրով միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդության արժեքին ու դերին՝ ընդգծելով, որ երիտասարդությունը միայն տարիքը չէ, այլ ներսում վառվող ոգին։ Ներկայացվեց երիտասարդի կերպարը անցյալում և մեր օրերում, խոսեցին նրանց նպատակների, արժեքների և մարտահրավերների մասին։ Քննարկվեցին երիտասարդներին հուզող կարևոր հարցեր՝ սկսած մասնագիտական ընտրությունից մինչև անձնային զարգացման ուղիներ, որին հաջորդեց ինտերակտիվ խաղ-քննարկումը, որի ընթացքում մասնակիցները պատահական հարցեր ընտրեցին և կիսվեցին իրենց մտքերով ու ... Մանրամասն
12.08.25 Մշակութային ալիք

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, ի թիվս մի շարք միջոցառումների, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացվեց «Պարի թևերով» խորագրով համերգային ծրագիր:
Համայնքային մշակութային կենտրոնի պարային և վոկալային համույթների սաների կատարումներն ամբողջացրին օրվա տրամադրությունը՝ պարգևելով լավ տրամադրություն և հաճելի պահեր։

https://www.facebook.com/share/p/1Cm1zGY1vw/

12.08.25 Տեղի ունեցավ սիրողական սեղանի թենիսի մրցաշար

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի և Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի նախաձեռնությամբ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակը որոշ ժամանակ վերածվել էր մարզական տարածքի, որտեղ տեղի ունեցավ սիրողական սեղանի թենիսի մրցաշար։
Մրցաշարին մասնակցեցին նախապես հայտ ներկայացրած 16-ից 35 տարեկան աղջիկներ և տղաներ։
Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցները արժանացան համայնքի ղեկավարի հավաստագրերին։

https://www.facebook.com/share/p/16mSNUwhVa/

12.08.25 Մասնակից դառնանք հերոս Նարեկ Սարգսյանի եղբոր՝ Նվերի անհատական ցուցահանդեսին
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել է երիտասարդ նկարիչ Նվեր Գագիկի Սարգսյանի աշխատանքների ցուցահանդես–վաճառք։ Նվերը նկարչական կրթությունը ստացել է սկզբում Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոցում, հետո շարունակել է Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Նվերը ներկաներին ներկայացնում է իր աշխատանքները, որտեղ ձուլվել են միտքն ու ձեռքը, երևակայությունն ու ստեղծագործական հնարավորությունները: Նվերի աշխարհը հարուստ է` հագեցած գույներով ու պատկերներով, ու կտավներն էլ պատառիկներ են ապրած ու տեսած զգացմունքների, իրադարձությունների: Նկարչական տաղանդը Նվերի մոտ ի հայտ է եկել դեռևս 2 տարեկանից։ Էությամբ բարի, հոգատար ... Մանրամասն
12.08.25 Օրվա հերոսները ստեղծագործող երիտասարդներն էին
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում, Սևանի համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների հեղինակմամբ, կայացել են մի շարք միջոցառումներ: Օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում: Ճեմասրահը վերածվել էր մեծ ցուցադրության, որտեղ ներկայացվել էին ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանի հիմնադրած «Արտեֆակտ» ուսումնական կենտրոնի սաների ցուցահանդես-ցուցադրությունները: Երիտասարդ ստեղծագործողների՝ մեկը մյուսից ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքները համադրում էին մտքի, ձեռքի և երևակայության բաղադրիչները: Երիտասարդ ստեղծագործողներն իրենց օրը նշեցին իրենց աշխատանքների ցուցադրությամբ՝ ներկաներին պարգևելով հաճելի, արվեստով շնչող պահեր: Տեղեկացնենք, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner