17.12.24
Սևան համայնքի ավագանու դեկտեմբերյան նիստում
|
Սևան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգը հագեցած էր և ընդգրկուն: Մինչ օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, նշեց, որ դրանք` ֆինանսական գործառույթներից մինչև ծրագրեր, ընթանում են բնականոն ընթացքով: «Մեր առջև դրված խնդիրների զգալի մասը կատարված է, այն ծրագրերը, որոնք նախանշել էինք տարեսկզբին, այլևս իրողություն են, որը նպատակասլաց և հետևողական աշխատանքի արդյունք է: Շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամներին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորում եմ Սևան համայնքի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ»,- ...
Մանրամասն |
|
16.12.24
Աշխատաժողովին մասնակցել են նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները
|
GIZ-ը համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ՝ Հայաստանում քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։ Դեկտեմբերի 10-ից 12-ը Երևանում կայացած աշխատաժողովը մեկտեղել էր 10 համայնքների ներկայացուցիչների՝ նշված մեթոդաբանությանը ծանոթանալու և իրենց համայնքներում առկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք առաջիկա ամիսներին մյուս 9 համայնքների ներկայացուցիչների հետ կմշակեն հարմարեցված ծառայություններ՝ ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը և տեղական ծառայությունների որակի բարելավմանը։ ...
Մանրամասն |
|
13.12.24
Հայտարարություն
|
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են 2024 թ. դեկտեմբերի 11-ից 2025 թ. հունվարի 3-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://exams.emis.am հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:
|
|
12.12.24
Արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից մեկը
|
Սևանի համայնքապետարանի կողմից քաղաքի Նաիրյան փողոցում իրականացված ծառերի գույքագրման և մշտադիտարկման արդյունքների հիման վրա համայնքը դիմել էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ մասնագիտական աջակցություն և եզրակացություն տրամադրելու համար: Կազմակերպության մասնագիտական խումբը Սևան քաղաքում իրականացրել է տեղազննություն։ Խմբի եզրակացության հիման վրա, այլ մասնագիտական կառույցների հետ համագործակցությամբ, Սևան խոշորացված համայնքը Նաիրյան փողոցում իրականացրել է ծառերի փոխարինում առավել արժեքավոր ծառատեսակներով։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին է հանձնել շնորհակալագիր՝ համայնքին մասնագիտական աջակցության, ...
Մանրամասն |
|
11.12.24
Անցկացվել է «Կրթությունն սկսվում է ինձանից» խորագրով մարզային աշխատաժողով
|
Նախօրեին Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 18 մանկավարժական աշխատող և Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչը Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի Սասուն Հակոբյանի անվան մանկապարտեզում մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Կրթությունն սկսվում է ինձանից» խորագրով մարզային աշխատաժողովին, որի նպատակը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Նոր չափորոշչի ներդրումը թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական մակարդակում հնարավորություն է տալիս գիտելիքահեն կրթությունից անցում կատարել ավելի համապարփակ վերջնարդյունքների: Նախադպրոցական կրթության չափորոշիչն ...
Մանրամասն |
|
11.12.24
Իրազեկում
|
«ՊրոԴեՖորմ» ՍՊԸ-ն համակարգում է «Հասարակական կազմակերպությունների հետազոտական կարողությունների զարգացում» ծրագիրը՝ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետազոտական կարողությունները, ինչը նրանց հնարավորություն կտա արդյունավետ կերպով պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները սոցիալական պաշտպանության ոլորտում, ազդեցություն ունենալ քաղաքականության վրա և նպաստել կայուն զարգացմանը։ Ծրագրի մանրամասները և մասնակցության հայտադիմումը հասանելի է սույն ...
Մանրամասն |
|
11.12.24
Հոբելյանական համերգ Սևանում
|
Նախօրեին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Սայաթ -Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրով ներկայացավ սևանցի հանդիսատեսին՝ պարգևելով հաճելի պահեր: Ներկայացված ծրագիրը բավականին բազմաբովանդակ էր, կատարումները՝ ազգային ու ժողովրդական, որը հանդիսատեսի կողմից արժանացավ բուռն ու երկարատև ծափողջույնների: ՀՀ ժողովրդական արտիստին սպասվում էր նաև հաճելի անակնկալ. Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից Թովմաս Պողոսյանն ...
Մանրամասն |
|
10.12.24
«Մարզական հաղթանակներ» շարքից
|
Սևանցի թաեքվոնդոյիստ, արդեն նաև մարզիչ Դավիթ Թորոսյանը ոչ միայն հարստացնում է իր մեդալների զինանոցը, այլ նաև կայանում է որպես մարզիչ: Դրա լավագույն վկայությունն էլ օրեր առաջ ԱՐՄ֊ՄԱՐ ակումբի բաց առաջնությունն էր, որտեղ մարզիչ Դավիթի սաները ներկայացան մեծ պատրաստվածությամբ: Առաջնության մասնակիցներ Դավիթ Կարապետյանը (2016թ. 24կգ) և Խաժակ Մուրադյանը (2016թ 22կգ) նվաճեցին պատվավոր առաջին հորիզոնականը: Էրիկ Ղազարյանը (2018թ. 20կգ) ճանաչվեց երկրորդը, երրորդ պատվոհարթակին կանգնեց Ներսես Ղազարյանը (2011թ. 41կգ): Մարզական մեկ այլ իրադարձությունն էլ տեղի է ունեցել Գավառ քաղաքում, որտեղ անցկացվել է բռնցքամարտի առաջնություն: Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի 11 մարզիկ, մարզիչներ Հովիկ Վարդանյանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |