02.06.25
Ներկայացվել են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով նկարչական մրցույթի աշխատանքներ
|
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից: Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվելու են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Ի թիվս համայնքում նախատեսված մեկտասնյակից ավելի միջոցառումների և նախաձեռնությունների, անցկացվել է նկարչական աշխատանքների մրցույթ երեխաների և երիտասարդների համար: Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է նկարչական թեմատիկ աշխատանքներ: Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նկարչական աշխատանքների հապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը: Հունիսի 9-ին կներկայացվեն մրցանակակիր ...
Մանրամասն |
|
|
|
02.06.25
Լավագույն. արդյունքների ժամանակը
|
Հունիսի 1-ին ամփոփվեց հեծանվային մարզաձևի ՀՀ Առաջնության (խճուղի) 4-օրյա մրցաշարը։ Պարգևատրմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և ՀՀ հեծանվային մարզաձևերի Ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը։ «ՀՀ հեծանվասպորտի զարգացման հիմնադրամի» Սևանի մասնաճյուղի հեծանվորդ Սառա Մկրտչյանը նվաճեց 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը՝ Սևան բերելով արծաթե և բրոնզե մեդալներ։ «ՀՀ հեծանվասպորտի զանգացման հիմնադրամի» Աբովյանի հեծանվորդ Դավիթ Մաթևոսյանը գրավեց 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը՝ նվաճելով մեկ ոսկի և երկու արծաթե մեդալ։ «ՀՀ հեծանվասպորտի զարգացման հիմնադրամի» գլխավոր մարզիչն է Արմեն ...
Մանրամասն |
|
02.06.25
Փոքրիկների օրն է մեկը հունիսի
|
Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում իրականացվեցին մի շարք տոնական միջոցառումներ: Միջոցառումներն անցկացվեցին Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում: Ելույթ ունեցան Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 2 «Զարթոնք», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզների, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի «Սևան», «Հայանե» պարային համույթների և «Վահագն» երգի խմբի սաները: Ամեն տարի այս օրը և համայնքային իշխանությունների, և անհատների կողմից երեխաների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Երեխաներին սպասում են նվերներն ու իրենց սիրած մուլտհերոսները: Տոնական ...
Մանրամասն |
|
01.06.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Իմ փոքրիկ բարեկամներ, սիրելի երեխաներ Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ամռան առաջին օրը նշելով այս կարևոր ու պարտավորեցնող տոնը՝ միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը յուրաքանչյուր երեխայի շահերի և իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք միաժամանակ պաշտպանում ու երաշխավորում ենք մեր լիարժեք ու ներդաշնակ ապագան: Երեխաների նկատմամբ հոգածությունն սկսվում է ընտանիքից, որի սահմաններն ընդլայնվում են հասարակության մեջ՝ նախադպրոցականից մինչև հանրակրթական և արտադպրոցական հաստատություններ: Այս շղթան չկտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրս մեր տեղում, մեր լիազորությունների շրջանակում նպաստենք յուրաքանչյուր ...
Մանրամասն |
|
30.05.25
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցում
|
Այսօր մեր դպրոցը լի էր արվեստի մոգությամբ։ Հպարտությամբ նշեցինք Կոմիտասի անվան պետական լարային քառյակի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100 ամյակները՝ կազմակերպելով անմոռանալի միջոցառում նվիրված մեր մշակույթի երեք մեծերին։ Կոմիտասի անմահ մեղեդիները հնչեցին մեր սրահում։ Փարաջանովի արվեստը ոգեշնչեց յուրաքանչյուր հանդիսատեսի։ Ազնավուրի շունչը ապրեց մեր սրտերում ՝ իր երգերով և հուզումով։ Այս միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք էր մշակույթի մեծերին ,այլ նաև կրթական մի պահ ՝ ապագա սերունդներին իրենց ժառանգության մասին հիշեցնելու նպատակով։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0DXANnHiavduRN3ZGYUNNXfTZoz4rAM9i4u1twMqLYgjeZdKaySusPfvK5iMcHiM9l&id=100069030885767
|
|
30.05.25
Լինենք իրազեկված
|
ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ընդունելու և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Առաջարկվող նախագծերը ավելացնում են համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Ըստ այդմ՝ Նախագծերով վերահաստատվել և ամրապնդվել է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի լիազորությունը համայնքներին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |