30.10.24
Գույք՝ մանկապարտեզներին
|
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում կյանքի կոչվեց հերթական նախաձեռնությունը, որի արդյունքում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից Սևան համայնքի մանկապարտեզների բուժկետերին տրամադրվեցին մանկապարտեզների տնօրենների կողմից նախապես ներկայացված և մանկական հաստատությունների համար անհրաժեշտություն ներկայացնող ապրանքներ: Համայնքի մանկապարտեզները համալրվեցին բախիլ հագնելու սարքով, բակտերիասպան լամպով, շիրմայով, կշեռքով, հասակաչափով, աչքերի զնման սանդղակով, բժշկական դեղորայքի պահարանով: Մանկական օջախներում անհրաժեշտ գույքով համալրումը ևս մեկ քայլ է առաջին բուժօգնության հասանելիության և հարմարավետ պայմանների ստեղծման համար:
|
|
30.10.24
Լևոն Լևոնյան. քեզ հետ և առանց քեզ արդեն 4 տարի
|
2020թվականի հոկտեմբերի 30-ը խլեց մեր գարունը, որի անունն էր Լևոն Լևոնյան: Արդեն 4 տարի մեզ հետ չէ 2020-ի 44-օրյա պատերազմի հերոսը, որի երկրային կյանքը շրջանակվեց երկուտասնամյակով, իսկ մնացյալը դարձավ անմահություն: Բայց հերոսի կյանքը մահով չի ավարտվում, ու անկարող ենք վերջակետ դնել... Մեր անմահ Լևոն, քո բացակա – ներկայությամբ դու ամենուր ես՝ քո անունը կրող դասասենյակում ու պուրակում, մեծ ու փոքրի խոսք ու զրույցներում, հիշողություններում, քո մասին պատմող ֆիլմում, քո ժպտացող նկար-լուսանկարներում: Աչքերում երկինքները հյուսած նռով տղան մեզ սովորեցնում է արժևորել կյանքը, ապրել նաև իր փոխարեն և ապրեցնել իրեն:Պատերազմից 4 տարի անց էլ Լևոնը և իր հերոս ընկերները մեզ հետ են, իրենց իմացյալ մահով ավելի ...
Մանրամասն |
|
30.10.24
«Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում
|
Նախօրեին «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սաներին սպասվում էր հետաքրքիր իրազեկման հանդիպում, որն իրականացվեց «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի շրջանակներում: Տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանը մի քանի տասնյակ երեխաներին ներկայացրեց թափոնների շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը, դրանց ճիշտ տեսակավորման վերաբերյալ ներկայացրեց տեսական նյութ: Կենցաղային աղբ դարձած թուղթը, պլաստիկը, ապակին, տարբեր մետաղները տեսակավորման միջոցով պետք է հայտնվեն տարբեր թափոնամանների մեջ, հետագայում նաև անցնեն վերամշակում: Ստացած գիտելիքները և հմտություններն այս երեխաները կփոխանցեն իրենց ընկերներին և մեծահասակներին: Տեղեկացնենք, որ «Սևանում ...
Մանրամասն |
|
30.10.24
Իրազեկում
|
Ս/թ հոկտեմբերի 30-ին` ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ/ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից կազմակերպվելու է քաղաքացիների ընդունելություն: Սևան համայնքի հարգելի բնակիչներ Ընդունելության համար կարող եք հերթագրվել նախապես` այցելելով Սևանի համայնքապետարան` քաղաքացիների սպասարկման գրասենյակ
|
|
29.10.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ 1-ին փողոց, շենք 10) և 2024թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ 4-րդ փողոց, փակ. 3, շենք 1) տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի «Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Նորաշեն Սևան Գավառ ճանապարհ 11 կմ 1 հողամաս, Մարզ Գեղարքունիք, համայնք Սևան գյուղ Չկալովկա 9-րդ ...
Մանրամասն |
|
28.10.24
Սևանցի մարզիկ և մարզիչ Գառնիկ Աբրահամյանի հերթական մրցանակը
|
Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացած WPA վարկածով պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունում «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիչ, մի շարք առաջնությունների մրցանակակիր Գառնիկ Աբրահամյանը դարձել է առաջին մրցանակակիր: Գառնիկը հարստացրեց իր մրցանակների զինանոցը, միաժամանակ Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականին բերեց հերթական ոսկե մեդալը: Տեղեկացնենք, որ Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում հոկտեմբերի 23-27-ը կայացել է WPA վարկածով պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը։
|
|
25.10.24
Շնորհավորանք
|
Սևանի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում է «Սևան» թերթի գլխավոր խմբագիր, Սևանի տարածաշրջանի վավերագիր, մտավորական, համայնքի օրինակելի և հարգված քաղաքացի Պապ Հայրապետյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Մեր գործընկերոջը մաղթում ենք երկարակեցություն, երջանկություն, առողջություն, անսահման բարիք, անսպառ եռանդ:
|
|
25.10.24
Մշակութային անցուդարձ
|
Սևան համայնքի մշակութային աշունը բավականին բազմաբովանդակ է: Միմյանց են հաջորդում միջոցառումները և համերգային ծրագրերը, որոնցից հերթականն էլ նախօրեին էր:Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի նախասրահում համայնքային մշակութային կենտրոնը հյուրընկալել էր Ֆրանսիայի Մարսել քաղաքի ազգային նվագարանների անսամբլին։ Անսամբլի կատարողները ներկայացրին ֆրանսահայ երաժիշտ-կոմպոզիտոր Միքայել Վեմյանի հեղինակած «Սարերի քամի» երաժշտական հեքիաթը՝ ներշնչված բանասացության արևելյան ավանդույթից: ԺԱՖ-ի (Ֆրանսահայ Երիտասարդաց Միության) «Սասուն» նվագախմբի երաժիշտները նվագակցում էին բանասացին: Այնպիսի ազգային նվագարաններ, ինչպիսիք են դուդուկն ու քանոնը, հնչում էին դասական գործիքների կողքին: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |