09.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկում Ս/թ հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակում (Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սեմյոնովկա գյուղ, 1-ին փողոց, 64 շենք) կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ։ Ծրագրի նկարագրությանը կարող եք ծանոթանալ sevancity.am կայքէջում։ Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ Ծրագրի խորհրդատու՝ BERNARD Gruppe ZT GmbH (lead member) (Austria) and Actes Bernard GmbH (Austria) in association with Transproject Institute CJSC (sub-consultant) (Armenia) and MC Mobility Consultants GmbH ...
Մանրամասն |
|
09.07.25
Հետհաշվարկը տրված է
|
Շուտով Սևան քաղաքում կմեկնարկի կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նպատակն է՝ բարելավել աղբահանությունը և ձևավորել նոր մշակույթ թափոնների կառավարման համակարգում։ Սիրով հրավիրում ենք բոլորին միանալու պաշտոնական բացման միջոցառմանը, որը կկայան հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին Հանդիպման վայրը՝ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակի հրապարակ (Սարգիս Սևանեցու փ․ 4ա): - Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։ - Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան ...
Մանրամասն |
|
09.07.25
Ուշադրություն
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս/թ. հուլիսի 09-ին՝ ժամը 10.00-ից, մինչև հուլիսի 10-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք բնակավայրերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
08.07.25
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը տրված է
|
Հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում մեկնարկեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։ Երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ ...
Մանրամասն |
|
08.07.25
Հետհաշվարկը տրված է
|
Սևան քաղաքում մեկնարկում է սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը։ Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորին՝ միանալու պաշտոնական բացման միջոցառմանը՝ - Հանդիպման վայրը՝ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածք (Սարգիս Սևանեցու փ․ 4ա) - Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։ - Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ...
Մանրամասն |
|
07.07.25
Ուշադրություն.
|
Վթարային ջրանջատում Սևան համայնքում հուլիսի 8/9-ին. - «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին՝ ժամը 07:00-ից, մինչև հուլիսի 9-ը՝ ժամը 07:00-ն, կդադարեցվի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք բնակավայրերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
07.07.25
HEKS-EPER շվեցարական կազմակերպության հերթական այցը Սևան
|
Հուլիսի 7-ին Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոց էին այցելեց HEKS-EPER շվեցարական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք մեծ խանդավառությամբ դիտեցին դպրոցի սաների կողմից պատրաստված տարեվերջյան ցուցահանդեսը, ծանոթացան դպրոցի առօրյային, ծրագրերին։ Տեղեկացնենք, որ HEKS-EPER շվեյցարական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող հումանիտար ու սոցիալական ուղղվածության ծրագրերի շրջանակներում «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցն այս տարի համալրվել է անհրաժեշտ նոր գույքով՝ համակարգիչ, տպիչ, բարձրախոսներ, ուսուցչական և աշակերտական սեղան-աթոռներ, մոլբերդներ, տումբաներ: Դպրոցում ...
Մանրամասն |
|
07.07.25
Իրազեկում
|
Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրումԸստ այդմ` - Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ - Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ - Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |