28.01.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգելի բնակիչներ Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի նվիրական տոնի՝ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ: Հայոց բանակի ստեղծումը մեր նորագույն պատմության լրջագույն ձեռքբերումներից է, մեր պետականության կարևորագույն նվաճումը: Այն ստեղծվեց հազարավոր հայորդիների կամքի, անձնազոհության ու նվիրումի շնորհիվ, անցավ փորձություններով լի ճանապարհ, սրբագործվեց հայորդիների հերոսացմամբ: Հայոց բանակն ազգային միասնականության խորհրդանիշն է, որը դարձել է պատասխանատու, հայրենասեր քաղաքացու դաստիարակման դարբնոց: Բանակը մեր անցաթուղթն է և լինելության վավերագրերից մեկը: Երեքտասնամյակից ավելի Հայոց բանակը դարձել է մեզանից յուրաքանչյուրի անբաժանելի մասը, մեր հպարտության ...
Մանրամասն |
|
27.01.25
Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին ընդառաջ
|
Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին ընդառաջ՝ հունվարի 25-ին «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ազգ-բանակ-հայրենիք» խորագրով հանդիպում Արցախյան պատերազմների մասնակից սևանցիներիներ գնդապետ Արման Գրիգորյանի, փոխգնդապետ Մարտիրոս Գալստյանի, մայոր Վահե Խաչատրյանի, մայոր Արթուր Սարգսյանի, ժամկետային զինծառայությունից վերադարձած սերժանտ Եսայի Արզիևի, շարքային Տիգրան Մնացականյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Սևանի Յակով Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտները, դպրոցի ուսուցիչները, գրադարնի աշխատակիցներ: Հանդիպման ...
Մանրամասն |
|
23.01.25
Հայտարարություն
|
Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ և տեղեկացնում, որ օրվա առթիվ համայնքում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:Հունվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի կունենա հանդիպում՝ «Ազգ-բանակ-հայրենիք» խորագրով, որը կուղեկցվի ցուցահանդես-ցուցադրությամբ: Հունվարի 28-ին Սևանի քաղաքային պանթեոնում, համայնքի բնակավայրերի հուշահամալիրներում կկատարվի պսակադրման և ծաղիկների խոնարհման արարողակարգ: Հունվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում կազմակերպվելու է տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին: Հրավիրում ...
Մանրամասն |
|
22.01.25
Թերթելով 2024 թվականի օրագիրը
Մաս 2-րդ
|
Տարեսկզբին Սևան համայնքում ամփոփվում են նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, կյանքի կոչված նախաձեռնությունները, որոնց մեծ մասն այլևս իրողություն է, մյուս մասն էլ վերջնագիծը կհատի 2025 թվականին՝ ամբողջացնելով կատարված աշխատանքները, դրանց համայնքապահպան նշանակությունը: 2023թ-ի դեկտեմբերից Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Սևանում կյանքի կոչվեց Սևան համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից ներկայացված և հավանության արժանացած «Թող լինի այգի» ծրագիրը: 2024 թվականին «Թող լինի այգի» ծրագրի արդյունքում համայնքի բնակիչներն ունեցան գրավիչ պուրակ։ Տարածքում իրականացվել ...
Մանրամասն |
|
21.01.25
Լինենք իրազեկված
|
Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագրման թեմայի հանրային հնչեղությունը և բազմաթիվ հարցերը, այսուհետև մեր սոցիալական հարթակներում պարբերաբար կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին։ Մեր նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից: Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով: Մաս 𝟏 հարցուպատասխանում եկեք պարզենք, թե 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե ոչ։ Հարց 𝟭 Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ...
Մանրամասն |
|
20.01.25
Մասնակցիր, ընտրիր, քվեարկիր
|
Սիրելի՛ քաղաքացիներ, Սևանի համայնքապետարանը շուտով Սևան քաղաքում ներդնելու է թափոնների տեսակավորման նոր ծառայություն՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համագործակցությամբ և Շվեդիայի աջակցությամբ։ Այս պահին մշակվել է տեսակավորման թափոնամանների տպագրական դիզայնի երեք տարբերակ։ Խնդրում ենք մասնակցել լավագույն տարբերակի ընտրությանը, քվեարկելով այստեղ
|
|
20.01.25
Թերթելով Սևան համայնքի 2024 թվականի օրագիրը
|
Տարեսկզբին Սևան համայնքում ամփոփվում են նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, կյանքի կոչված նախաձեռնությունները, որոնց մեծ մասն այլևս իրողություն է, մյուս մասն էլ վերջնագիծը կհատի 2025 թվականին: 2024թվականին տարբեր բնակավայրերում միմյանց հաջորդող ծրագրերը, ոլորտային բազմազանությամբ հանդերձ, ունեին հստակ նպատակ՝ ունենալ ներկայանալի, բարեկարգ, անվտանգ, կենսաապահովման պայմաններով ապահովված համայնք: «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացվել են քաղաքի գլխավոր՝ Նաիրյան փողոցի մայթերի, Նալբանդյան ...
Մանրամասն |
|
20.01.25
Տեղի է ունեցել «Արդյունքների առաջխաղացման ուղին. յուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» խորագրով ամփոփիչ ամփոփիչ միջոցառում
|
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում 2024 թվականի օգոստոս ամսին Սևան համայնքում կազմակերպվել էր «Մասնակցային և ներառական գործընթացները համայնքի զարգացման համատեքստում» երկօրյա դասընթաց, որին մասնակցեցին համայնքի ավագանու անդամներ և համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ: Ուսանելի և արդյունավետ դասընթացի ընթացքում ՄԱԶԾ փորձագետներ Կարեն Հովհաննեսյանի և Աննա Ղորուխչյանի կողմից ներկայացվեցին մի շարք թեմաներ՝ Լավ կառավարման 12 սկզբունքները: Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության եղանակները, ձևերը և գործիքները, Համայնքային ոլորտային ծառայությունների համանախագծման ՄԱԶԾ փորձը, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |