Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2023 դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով, որ 2024թվականի հոկտեմբերի 10-ին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում տեղի է ունեցել «ՆՈՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի կողմից Լճաշեն բնակավայրի բազալտի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային 1-ին քննարկումը, որի վերաբերյալ առկա են համապատասխան արձանագրություն, տեսաձայնագրություն, հաշվի առնելով հանրային 1-ին քննարկման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, բնակավայրի բնակիչների շահերը, բնապահպանական նորմերի պահպանումը, ընկերության կողմից նախատեսվող գործունեության ուղղվածությունը, բնակավայրի համար նախատեսվող սոցիալ-տնտեսական բաղադրիչի առկայությունը, ներկայացված հիմնավորումները՝ 1. «ՆՈՐ-ՎԱԳ» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի բազալտի հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ տալ նախնական համաձայնություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |