Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Ժենյա Ղարիբյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 9 / 68 հասցեում կառուցված 84․27քմ մակերեսով տնտեսական շինությունը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 84․27քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ տնտեսական շինությունը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 9 / 68 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 25.08.2022թ. թիվ 938-Ա և 07․09․2022թ․ թիվ 993-Ա որոշումների օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 14․09․2022թ․ պետական գրանցում ստացած 84․27քմ մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ՝ 16730․0 դրամ, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 84․27քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 9 / 14 բնակարանի բնակիչ Ժենյա Ղարիբյանին:
2. Քաղ. Ժենյա Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Ժենյա Ղարիբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: