Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2022 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ տնտեսական շինությունը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հաշվի առնելով քաղ. Ժենյա Ղարիբյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 9/68 հասցեում կառուցված 84․27քմ մակերեսով տնտեսական շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 84․27քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Սևան համայնք, ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 9/68 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 25.08.2022թ.-ի թիվ 938-Ա և 07․09․2022թ․-ի թիվ 993-Ա որոշումների օրինական և համայնքային սեփականություն ճանաչված 14092022-05-0044 պետական գրանցում ստացած 84․27քմ մակերեսով տնտեսական շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 84․27քմ մակերեսով հողատարածքը / տնտեսական շինություն ՝ 84․27x1673․0=140983․71 դրամ, հողատարածք` 84․27x2887․5=243329․625 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 9/14 բնակարանի բնակիչ Ժենյա Ղարիբյանին: 2. Քաղ. Ժենյա Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Ժենյա Ղարիբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a7ae4a5a-8de3-4b50-aee8-591fc0da4486



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner