Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2023 դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հիմք ընդունելով Սևան համայնքում կայացած Հանգստի գոտու 1-ին փողոց, 1 / 11 հասցեում նախատեսվող ջրափրկարարական կայանի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2024թվականի հոկտեմբերի 15-ին կայացած հանրային 1-ին լսման արձանագրային եզրակացությունը, հանրային քննարկման մասնակիցների դրական կարծիքը, բնապահպանական նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, նախատեսվող գործունեության ուղղվածությունը, ներկայացված հիմնավորումները՝ 1. Սևան համայնքի Հանգստի գոտու 1-ին փողոց, 1 / 11 հասցեում նախատեսվող ջրափրկարարական կայանի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տալ նախնական համաձայնություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |