Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Վարազդատ Նելսոնի Խուդաբաշյանի դիմում-հայտը՝ 1. Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հողամաս հասցեում գտնվող 10․26515հա (վկայական՝ 16052024-05-0067) մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության հողամասի 1․0հա-ի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ՝ գործառնական նշանակության հողամասի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |