Սևան քաղաքը ներառված է Գեղարքունիքի մարզի մեջ, տարածվում է արևելյան երկայնության 45 աստիճանի և հյուսիսային լայնության 41 աստիճանի սահմաններում, գտնվում է ծովի մակերևույթից 1925 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 7.5 քառ. կիլոմետր տարածություն: 40 կիլոմետր երկարությամբ շրջանի ափերը ողողում են Սևանա լճի ջրերը: Հյուսիսից հարավ ձգվում է մոտ 35 կմ, արևելքից արևմուտք` մոտ 15 կմ: Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով: Տարածքով անցնում են միջպետական նշանակության ավտոմայրուղիներ, երկաթգիծ: Սևանի կլիմայի համար հատկանշական է արևի առատությունը. ցերեկային արևային օրերի քանակը կազմում է 250-270 օր, որը պայմանավորված է ավազանի դիրքով, բարձրությամբ, օդի մեծ թափանցելիությամբ:
Սևանն ունի հանքային աղբյուրների պաշարներ, որոնք և բուժիչ են, և խմելու: Սևան քաղաքից մոտ 2կմ հեռավորության վրա է գտնվում Սևանա լիճը: Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճն է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լիճն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջության, հանգստի, առողջանարանային հիանալի բնակավայր է:
Քաղաքի զարգացման հեռանկարային առաջին չափանիշը զբոսաշրջության համար նախատեսվող պայմանների ավելացումն ու սպասարկման որակական կողմի բարելավումն է, միջազգային չափանիշներին մոտենալը: Սևանա լճի դերը երկրում մեծացավ հատկապես նրա էներգետիկ պաշարների օգտագործման առումով: Երկար ժամանակ ոչ թե լիճն էր ճանաչվում քաղաքով, այլ հակառակը, քաղաքն էր լճով ճանաչվում: Այս ամենի ազդեցությամբ քաղաքը միշտ առնչվել է լճի հետ, իսկ 1935-ին` իր վրա վերցրել նաև նրա անունը: Սևանա լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։ Շնորհիվ Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանքի՝ Սևան այցելող ներգնա զբոսաշրջիկների հիմնական զբոսաշրջային ուղղվածությունը հանդիսանում է պատմա-մշակութային ուղղությունը։ Նոր պահանջարկ է վայելում նաև էկոտուրիզմը, հաշվի առնելով Սևանի բուսաբանական այգու և Սևանի ագային պարկի հնարավորությունները։ Ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ Սևանում, պահանջարկ վայելող և նոր զարգացող ճյուղ է համարվում գաստրոտուրիզմը, իհարկե հաշվի առնելով նաև տեղային սպեցիֆիկ ճաշատեսակներն ու խմիչքները / հատկապես պահանջակ է վայելում լճի ձկնային տեսականին, չիչխանի հյութը, տեղական հացն ու լավաշը/։ Սեզոնային կտրվածքով /հունիս, հուլիս, օգոստոս/ իր խոսքն է ասում նաև լճափնյա-ջրային զբոսաշրջությունը։ Երկար ժամանակ գործում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված հարաբերությունները, որի շրջանակում հիմք է դրվել նաև գյուղական տուրիզմի զարգացմանը։ Իրականացվել են բազմատեսակ ծրագրեր ինչպես ֆրանսիական կողմի, այնպես էլ այլ միջազգային։ Ներկա պահին և Սևան քաղաքում և Սևանի հարակից գյուղերում /ներկայումս Սևան խոշորացված համայնքի տարածք/ բացվել և հաջողությամբ գործունեություն են իրականացնում բազմաթիվ հյուրատներ։ Սևանը ՀՀ տարածքում հանդիսանում է յուրատեսակ զբոսաշրջային խաչմերուկ, որտեղ տարեցտարի այցելուների քանակն ավելանում է ըստ իր ունեցած մրցակցային առավելությունների /շատ մոտ է գտնվում մայրաքաղաքին, հանդիսանում է Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հետ կապող խաչմերուկ/։ Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված են նախկին գյուղեր համարվող համայնքները՝ դրանք են՝ Նորաշենը, Չկալովկան, Վարսերը, Լճաշենը, Գեղամավանը, Ծաղկունքը, Դդմաշենը և Զովաբերը։ Գրեթե բոլոր համայնքներն էլ զբոսաշրջային յուրատեսակ գրավչություններ ունեն: Նորաշենն ու Չկալովկան իրենց տեղադիրքով են գրավում զբոսաշրջիկներին, բավական մոտ գտնվելով Սևանա լճին ու Նորաշենի արգելոցին։ Լճաշենն էլ հայտնի է իր յուրատեսակ համարվող Կիկլոպյան ամրոցներից մնացած ավերակներով, Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությամբ, Սուրբ Հռիփսիմե եկեղու ավերակներով և այլն։ Նոր զարգացող հետաքրքիր զբոսաշրջային համայնք է դիտվում նաև Ծաղկունքը, որտեղ արդեն ներդրվել և ներդրվում են գրեթե ամենտարյա ֆինանանսավորում։ Արդեն գործում են երեք խոշոր ռեստորաններ և 3 հյուրատուն։ Սևան խոշորացված համայնքն ունի զբոսաշրջային բոլոր ուղղություններն ընդգրկող զարգացման հեռանկար և մոտ ապագայում այն կդառնա զբոսաշրջային կենտրոնական մի կետ, որտեղ կայցելեն ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեծամասնությունը։
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
Սևան համայնքի զբոսաշրջային ռեսուրսների
Facebook
Location on Google Maps
YouTube