ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Ս Ե Վ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
12 / ք. Սևան, գ. Գագարին, գ. Վարսեր, գ. Ծաղկունք, գ. Գեղամավան, գ. Դդմաշեն, գ. Զովաբեր, գ. Լճաշեն, գ. Նորաշեն, գ. Չկալովկա, գ. Ծովագյուղ, գ. Սեմյոնովկա/
Հայ,փոքրամասնություն՝ ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
2021թ. համայնքների խոշորացմամբ պայմանավորված՝ Սևան համայնքը ներառում է Սևան քաղաքը, Գագարին, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերը:
Ք. Սևան
Սևանը քաղաք է Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Սևանը հնում անվանել են Գեղամա ծով։ 1840-ական թվականներին Սևանի շրջանը սկսեց բնակեցվել ռուսներով: Ցարական կառավարությունը բնակեցնում էր Անդրկովկասը՝ նպատակ ունենալով այդ շրջանում ամրապնդել իր հենարանը: Աղանդավորների հոսքը դեպի Անդրկովկաս սկսվել էր դեռևս 30-ական թվականներին: Այնուհետև աղանդավորները Ելենովկա են գալիս Շամախիից, Թիֆլիսից և Անդրկովկասի այլ վայրերից: 1851 թվականին Ելենովկայում արդեն ապրում էր 108 ընտանիք (505) մարդ: Ելենովկացիների իսկական հայրենիքը, ըստ ցուցակներում պահպանված հավաստի տեղեկությունների, Տամբովի, Պենզայի, Օրենբուրգի, Տավրիայի և ռուսական այլ նահանգներն են, որտեղից նրանք արտաքսվել էին տարբեր ժամանակներում: 1935թ. այն վերանվանվեց Սևան: 1961թ. բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, 1967թ.-ին` հանրապետական ենթակայության: Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք՝ ներառելով Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին գյուղը:
Գ. Գագարին
Հիմնադրվել է 1955թվականինորպես Աթարբեկյան ՀԷԿ-ին կից բանվորական ավան, և կոչվել է Գագարինավան։ 1990-ական թթ. վերածվել է գյուղի: Գագարինավանը 1961-1995 թթ. համարվել է քաղաքատիպ ավան, իսկ սկսած 1995-ից ՝ մտել Գեղարքունիքի մարզի մեջ՝ որպես Սևան համայնքի Գագարին թաղամաս:
Գ. Վարսեր
- Գյուղի մասին մեզ հայտնի առաջին հիշատակումը 9-րդ դար է, սակայն գյուղն ավելի հին է։ Դեռ մեր թվարկությունից առաջ այստեղ բնակատեղի է եղել։ - Մինչև 1947 թ. գյուղը կոչվել է Չըռչըռ։ Հղում է արվում Չըռչըռ ջրվեժին, որից էլ գյուղը ստացել էր անվանումը։ Վարսեր (նշանակությունը՝ կնոջ չհյուսած երկար մազեր) համայնքի մասին մատենագրական վկայությունները սակավաթիվ են: Գյուղը պատմության մեջ հիշատակվում է դեռևս 9-րդ դարից, սակայն այն ունի ավելի վաղ պատմություն: Դրա վառ ապացույցն են 1960-ական թթ. գյուղի հարավարևմտյան մասում պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը: 874 թ. Վարսերն եղել է վանքապատկան գյուղ՝ պատկանելով Սևանավանքի Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներին: Համաձայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակումների՝ իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին (հետագայում՝ Աշոտ Ա թագավորը) այս գյուղը շրջակա մի քանի այլ բնակավայրերի հետ նվիրել է Սևանավանքի Սբ. Առաքելոց եկեղեցուն: Ըստ ավանդության՝ գյուղի անունը առաջացել է այսպես. մի աղջիկ անզգուշորեն ընկնում է գետը և խեղդվում: Անցորդները, նկատելով ջրի երեսին փռված աղջկա մազերը, աղաղակում են՝ «Վարսե՜րը, վարսե՜րը»: Դրանից հետո գյուղը կոչվում է Վարսեր: Վարսեր գյուղը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառի մեջ, իսկ ավելի ուշ՝ պարսկական տիրապետության ժամանակ, ընդգրկված էր Երևանի խանության Գեղարքունիքի շրջան Ծաղկունյաց նահանգի կազմում: Գյուղը հիշատակվում է նաև 18-րդ դարի երկրորդ կեսին Ծաղկունյաց գավառում Սևանավանքին հարկատու գյուղերի ցանկում։ Գյուղի պատմության նոր փուլը սկսվում է 1828 թ., երբ Երևանի խանության տարածքն անցավ Ռուսական կայսրությանը, և հնարավորություն ստեղծվեց Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից ներգաղթ կազմակերպել: Այդ ժամանակ շուրջ 9 հայ ընտանիք վերաբնակեցվում է Զանգու գետի ափին և նախկին Վարսերի փլատակների վրա հիմնում նոր Չըռչըռ գյուղը, որն այդպես էլ մնում է մինչև 1947 թ.:
Գ. Ծաղկունք
Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք - Ծաղկունք - Ծաղկունեաց (Ծաղկունիք) - Ծաղկաձոր (Դարաչիչակ - Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։ Շատ ավելի ուշ՝ 1828 թվականին, Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին։ Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը։ Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք՝ 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828 - 29 թթ։ 1849 թվականից մինչև 1917 թվականը գավառն ընդգրկվում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։ 1918-1920 թթ. առաջին անկախ Հայաստանի Ն. Բայազետի Դարաչիչակ Մահալի կազմում, 1920-1930 թթ։ եղել է հայկական ԽՍՀ Ն. Բայազետի գավառի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ին մտել է նոր կազմավորված Ներքին Ախտայի վարչական կազմի մեջ, 1937 թ. դեկտեմբերի 31-ից անցել է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ, 1991 թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի հանրապետության բնակավայր Սևանի շրջանում, իսկ արդեն 1996 թվականից՝ գյուղ Գեղարքունիքի մարզում։
Գ. Գեղամավան
Գեղամավան գյուղը ( նախկին անունը Շահրիզ ) հիմնադրվել է 1828 թվականին : Նրա առաջին բնակիչները եղել են Պարսկաստանի Մակուի շրջանի Անձուկ գյուղից գաղթած 400 գաղթականներ : Սակայն կան գյուղի տարածքում VII դարում բնակության մասին վկայող հնագիտական տեղեկություններ: 1946 թվականին գյուղը անվանափոխվել է և մինչև այժմ կոչվում է Գեղամավան:
Գ. Դդմաշեն
Գ. Զովաբեր
Գ. Լճաշեն
Լճաշեն գյուղի պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Որպես բնակավայր սկզբնավորվել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին , այն վերածվել է ամրոցի: Հնագույն քաղաք ամրոցի /միջնաբերդով/ պարիսպների մնացորդները պահպանվել են գյուղից 2 կմ հարավ և հարավ-արևելք, ունեն 3-4 մ, որոշ տեղերում` 5-7մ հաստություն: Հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են 3-2-րդ հազարամյակի գտածոներ: Գյուղի տարածքը իսկական թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղի արևելյան կողմում, նախաուրարտական բնակատեղի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորագրված է գյուղի մասին առաջին գրավոր հիշատակումը Արգիշտի Առաջինի մ.թ.ա. 776թ այստեղ թողած սեպագիր արձանագրությունը: Լճաշենի հուշարձանախումբը, Իշտիկունիի հավաքածուն մեր նախնիների, նախաուրարտական և ուրարտական հայկական հարուստ մշակույթի պերճախոս վկան են` լայնորեն հայտնի տարբեր երկրների գիտական շրջաններում: Գյուղը վերակենդանացել է 1928թ-ին, երբ հիմնավորվել են Մակվից, Դիադենից, Բայազետից գաղթած 58 հայ ընտանիքներ: Գյուղը կոչվել է Պորտակ, Օրդակլու, Էրդակլու, Օրդաքլու: 1946թ-ի ապրիլին գյուղն անվանվել է Լճաշեն:
Գ. Նորաշեն
Նորաշեն գյուղը նախկինում անվանվել է / Էֆենդի, Ռախմաքենդ / հետագայում, 1938թ. հունվարից Հայաստանի կառավարության առաջարկով նախ Քարաշեն, ապա Նորաշեն: Գյուղը հին բնակավայր է: Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից Ախտայի (հետագայում` Հրազդանի), իսկ 1937 թվականից` Սևանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Նորաշեն 1938 թ. հունվարի 4-ին։Նրա հարավ–արևմտյան մասում պահպանվել են Ք.Ա. 2-1-ին հազարամյակի երկու դամբարանադաշտեր: Գյուղի շրջակայքում է գտնվում բերդ ամրոցը: Այդ ամենը մտել է Կիեխունի կոչվող երկրի ընդհանուր տոհմացեղային միության մեջ: 1830թ. Բիթլիսից, Մշո, Վանի գավառներից ներգաղթած մի քանի հայ ընտանիքներ այստեղ հաստատել են մշտական բնակություն:
Գ. Չկալովկա
Չկալովկա (նախկինում՝ Ալեկսանդրովկա, Աղեկսանդրովկա, Զեյնալ [Աբեդին], Զեյնալ Աղալի, Պալա Պոստնիկ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Նախկինում Ալեքսանդրովկա անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Աչքի է ընկնում խիստ կլիմայով։ Չկալովկա է կոչվել (26.04.1946թ) ի հիշատակ ականավոր օդաչու Վ. Չկալովի։ Հիմնադրել են Ցարական Ռուսաստանի Պովոլժիեի, Սարտովի, Տամբովի նահանգներից եկած ռուսները 19-րդ դարի 1-ին կեսին և մինչև 1926 թվականը ռուսաբնակ էր։ 04.12.1995 թվականին մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ:
Գ. Ծովագյուղ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքը հիմնադրվել է 1830թ.ին: Բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արծափ գյուղից: Նախկին անունները` Ճիպոտիկ, Չիբուխլու: Ծովագյուղը մինչև 1935 թվականը կոչվել է Չիբուխլու: Գյուղը մշտական կապերի մեջ է եղել Սևանա վանքի հետ: Ծովագյուղում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (Ք․ա․ առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր։ Գյուղն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է:
Գ.Սեմյոնովկա
Սեմյոնովկա գյուղը հիմնադրվել է 1845 թվականին ռուսաստանից աքսորված 7 աղանդավորների մոլոկանների կողմից: Գյուղի փոխարեն անտառ է եղել: Մոլոկանները հատել են ծառերը ու փայտե տներ կառուցել: Սկզբում մի քանի ընտանիք է ապրել: Գյուղն էլ անուն չի ունեցել: Հետագայում ձմռան մի օր, երբ ճանապարհը փակվել է, ռուս ճանապարհորդ Սեմյոնովը 2 օր մնացել է գյուղում, ում անունով էլ գյուղը կոչել են Սեմյոնովկա: Այն բնակեցված է եղել մոլոկաններով, ռուսներով և քրդերով: Առաջին հայ ընտանիքը գյուղում բնակություն է հաստատել 1938-39թթ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Սևան համայնք
Սևան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին` լճից 200-250մ հեռավորության վրա: Սևանը գտնվում է Սևանալճի հյուսիս-արևմտյան ափին, Հրազդանի վերին հոսանքի ավազանում: Ձգվում է Լճաշեն գյուղի մոտից մինչև Սևանի թերակղզի և գրավում Երևան-Դիլիջան, Սևան-Մարտունի խճուղիների հանգույցում տարածվող եռանկյունաձև հարթավայրն ու դրան կից լեռնալանջերը: Սևան քաղաքը՝ ներառյալ Գագարին բնակավայրը, զբաղեցնում է 1784.68հա հողատարածք: Սևանը քաղաք է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին, մայրաքաղաք Երևանից 66 կմ հյուսիս-արևելք և մարզկենտրոն Գավառից 35 կմ հյուսիս։
Վարսեր բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1915 մետր բարձրության վրա, Սևան քաղաքից փոքր-ինչ հարավ-արևմուտք, Հրազդանի ցամաքած հունի հովտում, լեռնալանջի վրա։ Մայրաքաղաք Երևանից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից 40կմ հեռավորության վրա ։ Վարսեր բնակավայրը զբաղեցնում է 3659,59 հա հողատարածք:
Ծաղկունք բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյակում, մայրաքաղաք Երևանից՝ 23.82կմ , մարզկենտրոնից 45 կմ հյուսիս-արևմուտք, Սևան համայնքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը փռված էՓամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։ Ծաղկունք բնակավայրըը զբաղեցնում է 3789,28 հա հողատարածք:
Գեղամավան բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, Հրազդան գետի ձախակողմյան ափին: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից կազմում է 60կմ, մարզկենտրոնից՝ 37 կմ: Գեղամավան բնակավայրը զբաղեցնում է 3128.3հա հողատարածք:
Դդմաշեն բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա, մայրաքաղաք Երևանից` 58.5կմ, մարզկենտրոնից 52 կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է 4345.22 հա տարածք:
Զովաբեր բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին, ծովի մակերևույթից 1750մ բարձրության վրա, մայրաքաղաք Երևանից` 55կմ, մարզկենտրոնից 60կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է 2876.54հա:
Լճաշեն բնակավայրը գտնվում է Գեղամա և Փամբակի լեռնաշղթաների գոգավորությունում Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին: Գեղամա կանաչ լեռները որոշակի թեքություններով իջնում են գյուղի արևմտյան մասերը՝ կազմելով օղակաձև լեռնաբազուկներ: Իսկ արևելյան մատույցներում Սևանա Լիճն է: Գտնվում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 62կմ է, մարզկենտրոնից՝ 32կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է 5954հա:
Նորաշեն բնակավայրը արևելքից սահմանակից է Ծովազարդ բնակավայրին, իսկ հյուսիս-արևմուտքից Չկալովկա բնակավայրին: Գտնվում է ծովի մակերևույթից 1940մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 69.6կմ է, մարզկենտրոնից՝ 24կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է 1303.95հա:
Չկալովկա բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին: Բնակավայրը արևելքից սահմանակից է Նորաշեն բնակավայրին, իսկ հյուսիս-արևմուտքից Լճաշեն բնակավայրին: Գտնվում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 64.9կմ է, մարզկենտրոնից՝ 27կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է հա:
Ծովագյուղ բնակավայրն իր աշխարհագրական դիրքով Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամփակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում: Համայնքի տարածքով է անցնում Ձկնգետը: Գտնվում է ծովի մակերևույթից 2000մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 75.6կմ է, մարզկենտրոնից՝ 48.1կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է 7314,92 հա:
Սեմյոնովկա բնակավայրը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում: Հարավային մասով անցում է Ձկնգետը, որը թափվում է Սևանա լիճը: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2100մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 80կմ է, մարզկենտրոնից՝ 55կմ հեռավորության վրա։ Բնակավայրի վարչական տարածքը զբաղեցնում է 3240հա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ
sevancity.am
1501, 1502, 1505 Սևան1506 Գագարին1507 Գեղամավան1508 Դդմաշեն1509 Զովաբեր1510 Լճաշեն1511 Ծաղկունք1512 Ծովագյուղ1513 Նորեշեն1514 Չկալովկա1515 Վարսեր
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը, որից՝ՄանկապարտեզներՆախադպրոցական այլընտրանքային ծառայություններՀանրակրթական դպրոցների հենքի վրա նախակրթարաններ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9.ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ՝ 2022թ.
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր(հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները(հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
11.ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Զինանշանը
Սևանի հիմնադրման 155 և հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ ստանալու 30-ամյակների առթիվ 1997թվականին քաղաքն ունեցավ իր զինանշանը /զինանշանի ընտրությունը կատարվել է մրցութային կարգով/: Զինանշանի հեղինակն է սևանցի քանդակագործ, նկարիչ Մուրադ Հովակիմյանը: 300թվականից զինանշանն ամփոփում է տարածքին բնորոշ առանձնահատկությունները, ժամանակով թելադրված պահանջները:
հասկապսակ արևը /Սևանա թերակղզում արևափայլքի տարեկան տևողությունը 2650 ժամ է/ կիսաշրջազգեստի մեջ է առել անծայրածիր հորիզոնը, Գեղամա լեռնաշղթան, Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիները, իճն ակասող կոհակները, որոնք դարձել են կուռ ամբողջություն: Սևան լճի ափը երիզում են քաղաքի խորհրդանշանները` գիր ու դպրություն, ստեղծագործ աշխատանք, զենքով նվաճած ծաղաղություն: Անցյալ դարի 90-ական թվականին Արցախյան հերոսամարտի մասնակիցը դարձան նաև սևանցիները. շատերն իրենց արյամբ մոտեցրին հաղթանակը, որն իր արտացոլումն է գտել «հանգիստ առած» սրի պատկերի միջոցով: Ցորենի հասուն հասկով ամփոփվում է խաղաղ օրերի աշխատանքը: Կանաչ երեք տերևի միասնությամբ քաղաքի երեկը, այսօրն ու վաղն ամբողջանում` երեք սերունդների հերթագայությամբ, որը նաև ուսման, աշխատանքի ու խաղաղության վավերագիրն է: Եռալեզու «Սևան»ն էլ իր փոքրիկ տնից դուրս գալու ու մեծ աշխարհ մուտք գործելու հայտ է: Սևանի զինանշանի ու 2003թվականին ընդունված օրհներգի /այն ևս ընտրվել է մրցութային կարգով/ շնորհիվ համայնքը ներկայանում է հանրապետությունում և արտերկրում:
Օրհներգը
Ականջդ` ձայնի լճի, Աստղերին թիկնած խաղաղ. Հրաշք մարգարիտ, իմ Սևան, Ժամանակն` ավազ, դու` մաղ:Բագինից հին մինչ խաղքար,Արգիշտից մինչ Երկաթ, Անցել ես ճամփան դժվար, Կռվել, եղել միշտ անգայթ:Դու գիր սիրեցիր և բրիչ,Եվ լույս ոգի նյութի տեղակ, Նաիրյան հողի կաղնի, Հավերժի ճամփորդ քաղաք:Եվ զավակներդ, իմ Սևան,Արևն են սիրում, պաշտում խաչ,Դու` գալիքի հուն ոսկե, Կենաց ծառի ոստ կանաչ:
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Սևան համայնքը ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքներից մեկն է: Սևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբւնքների հիման վրա: Սևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը: Տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` ք. Սևան, Նաիրյան 164 հասցեում:
Սևան քաղաքը գտնվում է ծովի մարերևույթից 1925մ հեռավորության վրա, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին` լճից 200-250մ հեռավորության վրա: Բնակավայրը 1842թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա: 1935թվականին այն վերանվանվեց Սևան: 1961 թվականին բնակավարին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և 10 գյուղով/, իսկ 1967թվականին` հանրապետական ենթակայության: Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին գյուղը: Սևան համայնքը զբաղեցնում է 1777.08հա հողատարածք: 2016թվականին հաստատվել է համայնքի /բնակավայրի/ լրամշակված գլխավոր հատակագիծը, որ լուրջ նախադրյալներ է ստեղծում համայնքի զարգացման, առկա ռեսուրսների նպատակային օգտագործման, ներդրումների առումով: հաշվառված բնակչության թիվը 2023թվականի հունվարի 1-ի դրությամբ 43.947 մարդ է:
Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում: Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է: Այն առաձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով: Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր` ներգրավելով տեղական և միջոզգային կազմակերպությունների ներուժը:
Համայնքում զարգացած է ծառայությունների մատուցման ոլորտը, գործում են կրթական, առողջապահական, մշակութային հաստատություններ, սպասարկող կազմակերպություններ և ընկերություններ, բանկային մասնաճյուղեր, կապի օպերատորների մասնաճյուղերի գրասենյակներ: Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են բազմաբնակարան շենքեր: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների` մանկապարտեզների, արվեստի, երաժշտական դպրոցների, մանկապատանեկան մարզադպրոցի, Գրադարանների կենտրոնացված համակարգի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումն իրականացվում է համակարգված և նպատակային:
Համայնքում գործում են նախակրթարաններ, մանկապարտեզների և հանրակրթական դպրոցների հենքի վրա, ինչպես նաև իրականացվում են նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ համայնքի 3 բնակավայրերում:
Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան», «Հայորդիք», «Նազանի» ժողովրդական պարերի համույթները, տիկնիկային թատրոնը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտական դաստիարակության Սևանի մասնաճյուղը:
Համայնքում գործում են4 հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, Ջրային մարզաձևերի մարզադպրոց: Սևանում է գտնվում «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուծմերի և ցուցադրությունների եզակի վայր է: Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը:
Համայնքը` ի դեմս ՏԻՄ-ի, ապակենտրոնացված գործընկերային հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի Գրենոբլ /2004թվական/, Լեհաստանի Բրոդնիցա /2010թվական/, Բելառուսի Օսիպովիչ /2011թվական/, Իտալիայի Ավիլիանա /2016թվական/, Չեխիայի Պրահա-Վինոր /2016թվական/ քաղաքների, Երևանի Էրեբունի վարչական շրջանի /2015թվական/ հետ: Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ:
• «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
• ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՆՐԱՆ ԱՌԱՔՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ (ՊԱՏՃԵՆԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներքոհիշյալ տեղեկատվությունն առկա է sevancity.am կայքէջում՝
1. Սևան համայնքի ավագանու որոշումներ
2. Սևան համայնքի ղեկավարի որոշումներ
3. Համայնքի գործող հնգամյա զարգացման ծրագիր՝ ըստ տարիների
4. Տարեկան աշխատանքային պլան
5. բյուջեն,
6. գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները,
7. Սևանի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակազմերի հատիքացուցակներ`
8. շրջակա միջավայրի վրա ներգործությունը, 9. հասարակական միջոցառումների ծրագրերը
10. քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը,
11. աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները), տեղական տուրքերի եւ հարկերի դրույքաչափերը,
12. տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը,
13. ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը,
14. ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային հարկերի պարտքերը
15. տարբեր բնույթի տեղեկանքների տրամադրում բնակչության ռեգիստրից
16. տրամադրված թույլտվություններ և այլ տարատեսակ տեղեկություններ։
________________________________________
Սևանի համայնքապետարանում տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու պաշտոնատար անձ՝
Արմենուհի Ղուկասյան, հեռ․՝ 0261-4-00-01
Facebook
Location on Google Maps
YouTube