03.01.25
Ովքե՞ր և ինչպե՞ս 2024 թվականի հաշվետու տարվա համար պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
|
Քաղաքացիները մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով` https://self-portal.taxservice.am/sign-in/ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն:
|
|
31.12.24
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ Սևան համայնքի հարգելի բնակիչներ, Ավարտվում է 2024 թվականը, որն աշխատանքի, արարման, մարտահրավերներին դիմակայելու տարի էր: Պատմության ենք հանձնում մեր հաջողություններն ու ձեռքբերումները, մեր դժվարություններն ու հիշողությունները: Անցնող տարին ամփոփելիս արձանագրում ենք, որ հավասարակշռված գործելաոճի, համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել համայնքային կյանքի բնականոն ռիթմը և գրանցել առաջընթաց: Այո, քիչ չէին դժվարությունները, սակայն պատասխանատվության, իրավիճակը ճիշտ գնահատելու և պատրաստվածության շնորհիվ կարողացել ենք իրականացնել համայնքապահպան բազմաթիվ ծրագրեր: Տարվա ընթացքում միմյանց հաջորդած համագործակցային, գործընկերային հարաբերությունների հաստատման արդյունքում ...
Մանրամասն |
|
31.12.24
31-ը դեկտեմբերի, 2024 թվական
|
Սևան համայնքի ներկայացուցիչները տարեմուտին պսակադրում կատարեցին քաղաքային պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին։ Հավերժ փառք ու խոնարհում
|
|
30.12.24
Իրազեկում
|
Դեկտեմբերի 30-ը նախատոնական օր է, ուստի աշխատանքն ավարտվում է մեկ ժամ շուտ՝ ժամը 17:00-ին: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են 2024թվականի դեկտեմբերի 31-ից 2025 թվականի հունվարի 2-ը ներառյալ։ Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։
|
|
30.12.24
Տարին գնահատում են տարեմուտին
|
2024թվականին մնացել են հաշված ժամեր, որը նաև տարին ամփոփելու, արվածն ի մի բերելու ու գնահատելու լավագույն հնարավորություն է: Դեռևս տարեսկզբին նախատեսված համայնքային ծրագրերի ու նախաձեռնությունների զգալի մասն այլևս իրողություն են: Սևան համայնքը կարողացավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները` արձանագրելով ձեռքբերումներ, որոնց արդյունքում կյանքի կոչվեցին մի շարք համայնքապահպան ու զարգացման ծրագրեր: Այս ամենի հանրագումարն էլ Սևան համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն է, որը դեկտեմբերի 27-ի դրությամբ 101.78% է: Թվային ցուցանիշների և վիճակագրության հետևում արդյունավետ մշակված գործելաոճ է, համայնք-բնակիչ, համայնքապետարան- հարկատու համագործակցությամբ ամրագրված աշխատանք: Ամփոփելով ...
Մանրամասն |
|
27.12.24
Գույք՝ մանկապարտեզներին
|
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր և Չկալովկա բնակավայրերի մանկապարտեզների գույքը համալրվեց ձեռքի չորացնող սարքերով: Մանկապարտեզներին տրամադրվեց 9 չորացնող սարք՝ ըստ խմբերի թվի: Հիշեցնենք, որ այս տարի առողջապահական ծրագրերի շրջանակում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից Սևան համայնքի մանկապարտեզների բուժկետերին արդեն իսկ տրամադրվել են մանկապարտեզների տնօրենների կողմից նախապես ներկայացված և մանկական հաստատությունների համար անհրաժեշտություն ներկայացնող ապրանքներ՝ բախիլ հագնելու սարք, բակտերիասպան լամպ, շիրմա, կշեռք, հասակաչափ, աչքերի զննման սանդղակ, բժշկական դեղորայքի պահարան: Մանկական ...
Մանրամասն |
|
26.12.24
Սևանի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոցը՝ տարեմուտի շեմին
|
Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները 2024 թվականը ճանապարհեցին համերգային ծրագրով: Դպրոցում կատարված աշխատանքն ի մի բերվեց տոնական միջոցառմամբ, որը, ինչպես միշտ, համապատասխանում էր տարիքային առանձնահատկություններին, ներկայացված կատարումներն էլ հանրամատչելի էին և սիրված: Կողք կողքի ելույթ ունեցող սաների համար սա առաջին բեմելն էր, մյուսներն առավել փորձառու էին: Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբի կատարումներով, որին հաջորդեցին դաշնամուրի, ջութակի, դուդուկի, լարային և ազգային գործիքների, վոկալ դասարանների սաների կատարումները:
|
|
26.12.24
ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման ևս մեկ հարթակ
|
«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Անի Պետեյանը և բաժնի առաջատար մասնագետ Անի Աբրահամյանը, որոնք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպես համայնքի երիտասարդ աշխատողներ, նոյեմբեր ամսին մասնակցել էին «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացներին: Ամփոփիչ հանդիպման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |