Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.01.25 Ովքե՞ր և ինչպե՞ս 2024 թվականի հաշվետու տարվա համար պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Քաղաքացիները մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով` https://self-portal.taxservice.am/sign-in/
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն:

31.12.24 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ Սևան համայնքի հարգելի բնակիչներ, Ավարտվում է 2024 թվականը, որն աշխատանքի, արարման, մարտահրավերներին դիմակայելու տարի էր: Պատմության ենք հանձնում մեր հաջողություններն ու ձեռքբերումները, մեր դժվարություններն ու հիշողությունները: Անցնող տարին ամփոփելիս արձանագրում ենք, որ հավասարակշռված գործելաոճի, համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել համայնքային կյանքի բնականոն ռիթմը և գրանցել առաջընթաց: Այո, քիչ չէին դժվարությունները, սակայն պատասխանատվության, իրավիճակը ճիշտ գնահատելու և պատրաստվածության շնորհիվ կարողացել ենք իրականացնել համայնքապահպան բազմաթիվ ծրագրեր: Տարվա ընթացքում միմյանց հաջորդած համագործակցային, գործընկերային հարաբերությունների հաստատման արդյունքում ... Մանրամասն
31.12.24 31-ը դեկտեմբերի, 2024 թվական

Սևան համայնքի ներկայացուցիչները տարեմուտին պսակադրում կատարեցին քաղաքային պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին։
Հավերժ փառք ու խոնարհում

30.12.24 Իրազեկում

Դեկտեմբերի 30-ը նախատոնական օր է, ուստի աշխատանքն ավարտվում է մեկ ժամ շուտ՝ ժամը 17:00-ին:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են 2024թվականի դեկտեմբերի 31-ից 2025 թվականի հունվարի 2-ը ներառյալ։
Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։

30.12.24 Տարին գնահատում են տարեմուտին
2024թվականին մնացել են հաշված ժամեր, որը նաև տարին ամփոփելու, արվածն ի մի բերելու ու գնահատելու լավագույն հնարավորություն է: Դեռևս տարեսկզբին նախատեսված համայնքային ծրագրերի ու նախաձեռնությունների զգալի մասն այլևս իրողություն են: Սևան համայնքը կարողացավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները` արձանագրելով ձեռքբերումներ, որոնց արդյունքում կյանքի կոչվեցին մի շարք համայնքապահպան ու զարգացման ծրագրեր: Այս ամենի հանրագումարն էլ Սևան համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն է, որը դեկտեմբերի 27-ի դրությամբ 101.78% է: Թվային ցուցանիշների և վիճակագրության հետևում արդյունավետ մշակված գործելաոճ է, համայնք-բնակիչ, համայնքապետարան- հարկատու համագործակցությամբ ամրագրված աշխատանք: Ամփոփելով ... Մանրամասն
27.12.24 Գույք՝ մանկապարտեզներին
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր և Չկալովկա բնակավայրերի մանկապարտեզների գույքը համալրվեց ձեռքի չորացնող սարքերով: Մանկապարտեզներին տրամադրվեց 9 չորացնող սարք՝ ըստ խմբերի թվի: Հիշեցնենք, որ այս տարի առողջապահական ծրագրերի շրջանակում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից Սևան համայնքի մանկապարտեզների բուժկետերին արդեն իսկ տրամադրվել են մանկապարտեզների տնօրենների կողմից նախապես ներկայացված և մանկական հաստատությունների համար անհրաժեշտություն ներկայացնող ապրանքներ՝ բախիլ հագնելու սարք, բակտերիասպան լամպ, շիրմա, կշեռք, հասակաչափ, աչքերի զննման սանդղակ, բժշկական դեղորայքի պահարան: Մանկական ... Մանրամասն
26.12.24 Սևանի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոցը՝ տարեմուտի շեմին

Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները 2024 թվականը ճանապարհեցին համերգային ծրագրով:
Դպրոցում կատարված աշխատանքն ի մի բերվեց տոնական միջոցառմամբ, որը, ինչպես միշտ, համապատասխանում էր տարիքային առանձնահատկություններին, ներկայացված կատարումներն էլ հանրամատչելի էին և սիրված:
Կողք կողքի ելույթ ունեցող սաների համար սա առաջին բեմելն էր, մյուսներն առավել փորձառու էին:
Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբի կատարումներով, որին հաջորդեցին դաշնամուրի, ջութակի, դուդուկի, լարային և ազգային գործիքների, վոկալ դասարանների սաների կատարումները:

26.12.24 ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման ևս մեկ հարթակ
«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Անի Պետեյանը և բաժնի առաջատար մասնագետ Անի Աբրահամյանը, որոնք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպես համայնքի երիտասարդ աշխատողներ, նոյեմբեր ամսին մասնակցել էին «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացներին: Ամփոփիչ հանդիպման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner