18.04.25
«Մենք ենք, մեր բնակավայրերը» շարքից
|
Սևան միավորված համայնքն ընդգրում է 12 բնակավայր՝ 1 քաղաքային (կենտրոնական) և 11 գյուղական: Յուրաքանչյուր բնակավայր ունի իր առանձնահատկություններն ու ավանդույթները և դառնալով միավորված համայնքի մի մասնիկ՝ նոր երանգներ է ավելացրել մեծ ընտանիքին: «Մենք ենք մեր բնակավայրերը» շարքը պատմում է Սևան համայնքի բնակավայրերի մասին: Միաժամանակ ակնկալում ենք, որ կներկայացվեն բնակավայրերի վերաբերյալ արժեքավոր և հետաքրքիր փաստեր, որոնք կամբողջացնեն բնակավայրերի վերաբերյալ արդեն իսկ եղած տեղեկությունները:Կանգառ 4-րդ. Գեղամավան բնակավայր Բնակավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում՝ Հրազդան գետի ձախակողմյան ափին, ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից ...
Մանրամասն |
|
18.04.25
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) առաջարկով՝ 1983թ․ UNESCO-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նախաձեռնության նպատակն է՝ բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության ու դրա խոցելիության վերաբերյալ, այն պաշտպանելուն ու պահպանելուն ուղղված միջոցների անհրաժեշտության մասին խոսել։ Հուշարձանները համամարդկային արժեք են, համընդհանուր ժառանգություն։ Հետևաբար, կարևորվում է պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս ամբողջական ու անվնաս պահպանելուն և հետագա սերունդներին փոխանցելուն ուղղված միասնական միջոցների կիրառումը։ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 24292 պատմության և մշակույթի ...
Մանրամասն |
|
17.04.25
Ուսանելի բաց պարապմունք՝ նվիրված թափոնների տեսակավորմանը
|
Սևանի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում հերթական բաց պարապմունքը նվիրված էր թափոնների տեսակավորմանը: Դաստիարակչուհի Լիլիթ Օհանյանը միջին խմբում «Ինձ շրջապատող աշխարհը» բաղադրիչի շրջանակում հերթական պարապմունքի համար ընտրել էր «Աղբի տեսակավորման օգտակարությունը Երկիր մոլորակի համար» թեման, որն արդիական է՝ պայմանավորված «Սևանում թափոնների տեսակավորում» ծրագրի ներդրմամբ: Երեխաները դատիարակչուհի Լիլիթ Օհանյանի օգնությամբ կատարեցին հետաքրքիր ճամփորդություն՝ ներկայացնելով թափոնների և դրանց տեսակավորման ողջ շղթան, ոչ պիտանի նյութերից «ստացան» օգտակար պարագաներ, կարողացան ձեռքի մի շարժումով տեսակավորել իրենց շրջապատում ...
Մանրամասն |
|
17.04.25
Ազգային գրադարանային շաբաթը՝ Սևանի կենտրոնական գրադարանում
|
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կողմից մշակվել է միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում հերթական նախաձեռնությունը կազմակերպել էր մանկական գրադարանը: Մանկական գրադարանի այցելուներն էին Սևանի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր մանկապարտեզի ավագ Ա «Աստղիկներ» խմբի սաները (դաստիարակ՝ Լիլիթ Մարգարյան)։ Այցը ճանաչողական էր։ Երեխաները ծանոթացան գեղեցիկ ձևավորված ցուցադրություններին, գրադարանային աշխատանքներին, որին հաջորդեց մուլտֆիլմի դիտում։ Կենտրոնական գրադարանն էլ հյուրընկալել էր Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 8֊րդ դասարանի աշակերտներին (ուսուցիչ` Ե. Հովասաֆյան)։ Հանդիպումը սկսվեց մեծն գրողի հետևյալ ...
Մանրամասն |
|
17.04.25
Հանդիպում քաղաքաշինության կոմիտեում
|
Օրերս քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալվել էին Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցները, որի ընթացքում քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի տեղակալ Հայկ Ղուկասյանը: Կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները շարունակաբար բարելավելու նպատակով։ Նրանք լսել են համայնքների ներկայացուցիչների ...
Մանրամասն |
|
17.04.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ մայիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ) տեղի կունենա «Շին Ինժ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հանգստի գոտի 1-ին փողոց 1/11 հասցեում նախատեսվող Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կայանի կառուցման աշխատանքների 2-րդ հանրային լսումը:Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (http://env.am): Տեղեկատվություն ստանալու ...
Մանրամասն |
|
15.04.25
Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստում
|
Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց հաղորդագրություն 2025թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվության վերաբերյալ: Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 106.2 %-ով / պլան` 140357.5 հազ. դրամ, փաստացի` 149090.1 հազ. դրամ/,գերակատարումը կազմել է 8732.6 հազ. դրամ կամ 6.2 %: Եկամտատեսակներից գերակատարվել է հողի հարկը՝ 165.9 %, տեղական տուրքերը՝ 8 անգամ, վարձակալության վճարը՝ 3 անգամ, ինքնակամ կառույցների օրինականացման վճարների պլանը՝ շուրջ 3 անգամ։ ...
Մանրամասն |
|
15.04.25
Ֆրանսիայի Հանրապետության Բեզանսոն քաղաքում կայացել է «Քաղաքներ-Էներգիա-2025» ամենամյա համաժողովը
|
Այս տարի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Covenant of Mayors East (CoM East) նախագիծը համակազմակերպել է Grafting Cities 2025 տարեկան ֆորումը Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի և Energy Cities-ի հետ, որը կայացել է ապրիլի 8-10-ը Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում: Համաժողովին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: CoM East նախագիծը աջակցել է Արևելյան գործընկերության ստորագրած քաղաքների պատվիրակությանը մասնակցությունը միջոցառմանը: Պատվիրակության կազմում է եղել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը: Սևան համայնքը ներառվել է՝ հաշվի առնելով համայնքի ակտիվ մասնակցությունը ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, ներառյալ Կայուն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |