13.03.25
Զովաբեր բնակավայրում մեկնարկել է «Հարեհաս» կրթական ծրագիրը
|
Օրերս Զովաբեր բնակավայրում ազդարարվեց «Դէկավվա» հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագրի մեկնարկը: Ծրագիրը լավագույն հնարավորություն է և հարթակ կրթության միջոցով կերտելու կայուն ապագա, բնակավայրերը դարձնելու կենսունակ և ինքնաբավ: Ծրագիրը միտված է մարզի համայնքները կենսունակ, ինքնաբավ և կայուն դարձնելու։ «Հարեհաս» ծրագիրը 6 տարվա ռազմավարությամբ զարգացնելու է Գեղարքունիքի մարզի 88 բնակավայրերը ու կրթելու է 3520 կանանց։ Ծրագրի արդյունքում ստեղծվելու են 40 կրթական կենտրոն, որոնցից մեկն էլ գործելու է Զովաբեր բնակավայրում: 30 կին արդեն սկսել է իր կայուն ապագան կերտելու գործընթացը՝ հաղթահարելով առկա մարտահրավերները։ Զովաբեր բնակավայրում «Հարեհաս» կրթական ծրագրի ...
Մանրամասն |
|
13.03.25
Սևան-Բալատոնալմադի. ապակենտրոնացված համագործակցային նոր էջ
|
Սևան համայնքի ավագանին 2025 թվականի մարտի 12-ին տեղի ունեցած նիստում վավերացրեց Հայաստանի Հանրապետության Սևան և Հունգարայի Հանրապետության Բալատոնալմադի քաղաքների միջև Բալատոնալմադի քաղաքում 2025 թվականի փետրվարի 26-ին ստորագրված Քույր քաղաքներ համագործակցության Հուշագիրը: Համագործակցության Հուշագրի ստորագրմանը հաջորդել էին նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքում էլ իրողություն դարձավ ևս մեկ ապակենտրոնացված համագործակցություն: Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը և Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյին փետրվարի 26-ին ստորագրեցին Քույր քաղաքների մասին Հուշագիրը, որին մասնակցում էր Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ ...
Մանրամասն |
|
13.03.25
Մարտի 22-ին միանանաք Երկրի ամենամեծ ժամին
|
Այս տարի «Երկրի ժամ»-ն ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին: Կոչ ենք անում մարտի 22-ին` ժամը 20:30-21:30-ին, միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով բնակարանների, առանձնատների, հասարակական նշանակության կառույցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ` մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։ Տեղեկացնենք, որ 2008թվականից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամ»-ը, որը միավորում է միլիոնավոր մարդկանց Երկրի մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ...
Մանրամասն |
|
13.03.25
Հեծանվավազքի մրցաշարի մեկնարկից առաջ
|
Մեկնարկել է «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2025 թվականի մրցաշարի համայնքային փուլի հայտերի ընդունումը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։ Ըստ կանոնադրության՝ համայնքային փուլը նախատեսված է մայիսի 1-15-ը: Մասնակիցները պետք է հաղթահարեն 25 կմ վազքուղին։ Առաջին երեք տեղերը նվաճած 6 թիմերը՝ 18 հեծանվորդներ, կանցնեն մարզային փուլ։ Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբով՝ 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ) և 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) թիմային կազմով։ Սևանի հեծանվային ակումբը համայնքի ուսումնական հաստատությունների ընտրված հեծանվորդներին սիրով հրավիրում է ակտիվ մարզումների։ Հասցեն՝ Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։Մարզումների ...
Մանրամասն |
|
12.03.25
Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստում
|
Մարտի 12-ին կայացել է Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգային հարցերի հաստատումից հետո Սևան համայնքի ավագանին վավերացրեց Հայաստանի Հանրապետության Սևան և Հունգարայի Հանրապետության Բալատոնալմադի քաղաքների միջև Բալատոնալմադի քաղաքում՝ քաղաքապետի նստավայրում, 2025 թվականի փետրվարի 26-ին ստորագրված Քույր քաղաքներ համագործակցության Հուշագիրը: Համայնքի ղեկավարը նշեց, որ Սևան համայնքն ունի ապակենտրոնացված համագործակցության հարուստ փորձ՝ Սևան-Գրենոբլ (Ֆրանսիա), Սևան-Բրոդնիցա (Լեհաստան), Սևան-Ավիլիանա (Իտալիա), Սևան-Պրահա-Վինոր (Չեխիա) քույր քաղաքներ ձևաչափով: Հաստատվեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Սևան ...
Մանրամասն |
|
10.03.25
Մեկնարկել է Կանանց միամսյակը
|
Մարտի 8-ով հանրապետությունում մեկնարկել է Կանանց միամսյակը, որի շրջանակներում Սևանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը, պատրաստել էր քաղցր ու հաճելի անակնկալ Սևան համայնքի միջին մասնագիտական, հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների և կազմակերպությունների, Սևանի համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմերի, համայնքում գործող հիմնարկների, կազմակերպությունների, ընկերությունների՝ աշխատակից կանանց և աղջիկների համար։ Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարները այցելեցին յոթտասնյակից ավել հաստատություններ և կազմակերպություններ` տոնական անակնկալի հետ փոխանցելով ...
Մանրամասն |
|
10.03.25
Լինենք տեղեկացված
|
Պետությունը փոխհատուցում է մինչև 𝟭𝟬𝟬 𝟬𝟬𝟬 դրամ Ձեր կրթական և առողջապահական ծախսերից Ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ովքեր ներկայացնում են եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեն եկամտային հարկ։ Որքա՞ն և ո՞ր ծախսերն են փոխհատուցվում Մինչև 100 000 դրամի փոխհատուցում կրթական ծախսերի համար. ուսման վճար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, սպորտի կամ այլ երաշխավորված կազմակերպություններում ու կենտրոններում։ Մինչև 50 000 դրամ փոխհատուցում առողջապահական ծախսերի համար. ատամնաբուժական ծառայություն և առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերում։ Միաժամանակ կարող եք օգտվել և՛ կրթության, և՛ առողջապահության գծով փոխհատուցումից, բայց ընդհանուր ...
Մանրամասն |
|
08.03.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ Շնորհավորում եմ ձեզ գարնանային սիրված ու գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտն ազդարարվում է մեր կողքին ապրող կանանց մեծարելու, նրանց դերը մեր հասարակության մեջ ևս մեկ անգամ կարևորելու և շեշտադրելու լավագույն հնարավորությամբ: Հանրային, հասարակական, պետական, համայնքային կյանքի բոլոր ոլորտներում անուրանալի է կանանց դերը, տեսանելի՝ նրանց աշխատանքը: Կանանց մասնագիտական որակները, համատեղվելով կանացի նրբազգացությանն ու նրբանկատությանը, մայրական հոգատարությանը, ստեղծում են տեսանելի արդյունքներ, որոնց շնորհիվ ունենք հավասարակշիռ հասարակություն և միջավայր: Այս բարդ ժամանակներում էլ մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ կանայք դիմակայում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |