Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.10.24 Շնորհավորանք

Սևանի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում է «Սևան» թերթի գլխավոր խմբագիր, Սևանի տարածաշրջանի վավերագիր, մտավորական, համայնքի օրինակելի և հարգված քաղաքացի Պապ Հայրապետյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Մեր գործընկերոջը մաղթում ենք երկարակեցություն, երջանկություն, առողջություն, անսահման բարիք, անսպառ եռանդ:

25.10.24 Մշակութային անցուդարձ
Սևան համայնքի մշակութային աշունը բավականին բազմաբովանդակ է: Միմյանց են հաջորդում միջոցառումները և համերգային ծրագրերը, որոնցից հերթականն էլ նախօրեին էր:Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի նախասրահում համայնքային մշակութային կենտրոնը հյուրընկալել էր Ֆրանսիայի Մարսել քաղաքի ազգային նվագարանների անսամբլին։ Անսամբլի կատարողները ներկայացրին ֆրանսահայ երաժիշտ-կոմպոզիտոր Միքայել Վեմյանի հեղինակած «Սարերի քամի» երաժշտական հեքիաթը՝ ներշնչված բանասացության արևելյան ավանդույթից: ԺԱՖ-ի (Ֆրանսահայ Երիտասարդաց Միության) «Սասուն» նվագախմբի երաժիշտները նվագակցում էին բանասացին: Այնպիսի ազգային նվագարաններ, ինչպիսիք են դուդուկն ու քանոնը, հնչում էին դասական գործիքների կողքին: ... Մանրամասն
24.10.24 40-ամյա աշխատանք՝ շրջանակված նվիրումով և սիրով
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում սովորական աշխատանքային օրը վերածվել էր տոնի՝ համախմբելով մանկապարտեզի աշխատակազմին, հյուրերին և ծնողներին: 40 տարի մանկան աշխարհի հետ անդավաճան դաշն կնքած Ալվարդ Աղամիրյանին գործընկերները մատուցեցին հաճելի անակնկալ՝ տոն դարձնելով աշխատանքային հերթական օրը: Չորստասնամյակ առաջ տիկին Աղամիրյանը ոտք դրեց Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ՝ որպես դաստիարակ: Տարիները դարձան տասնամյակներ՝ բերելով փորձ, փորձառություն: Մասնագիտական հարուստ գիտելիքներով նա ստանձնեց մանկապարտեզի մեթոդիստի պաշտոնը՝ դառնալով օրինակ գործընկերներին, երբեք չպարտադրելով, սակայն միշտ փոխանցելով իր հմտություններն ... Մանրամասն
24.10.24 Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ որպես խորհրդատվական մարմին, աջակցել Պաշտպանի գործունեությանը: Խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-ից 17 տարեկան երեխաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում արդեն իսկ ընդգրկված անդամների: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները, առկա խնդիրները, երեխաների ձայնը լսելի դարձնել տարբեր ... Մանրամասն
24.10.24 Իրազեկման հանդիպում Սևանում
Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվող գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման հանդիպման հերթական հասցեն Սևան համայնքն էր: Սևանի բիզնես կենտրոնում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետների հետ ներկայացրին գյուղատնտեսական ոլորտի ծրագրերը, դրանցից օգտվելու նպատակով դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Հանդիպումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության հետևյալ ծրագրերին․ *Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր *Մթերատվության ... Մանրամասն
23.10.24 Սևան քաղաքում անցկացվեց հաշտարարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում
Այսօր Սևան քաղաքի բիզնես կենտրոնում անցկացվեց հաշտարարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի գրասենյակի ղեկավար Նունե Պեպանյանը, ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի առաջին բաղադրիչի ղեկավար Մարիամ Էվոյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի փորձագետ Ալինա Դավթյանը: Արդարադատության նախարարությունը, կարևորելով հաշտարարության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ թիրախային խմբերի՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ... Մանրամասն
23.10.24 Սևան համայնքի Գագարին բնակավայրում գործող ջերմոցային տնտեսությունն ընդլայնում է հնարավորությունները
Սևան համայնքի Գագարին բնակավայրում գործող «Գևմիկ» սահմանափակ պատասխանատավությամբ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճեցվում են վարդեր, կառուցվել է 2 փուլով։ Առաջին փուլով կառուցվել է 3,3 հա՝ 4 միլիարդ 600 միլիոն ներդրմամբ, իսկ երկրորդ փուլով՝ 3,4 հա, 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդրմամբ։ Ջերմոցային տնտեսության հիմնման ու գործունեության ապահովման նպատակով մինչ այժմ ներդրվել է 7 միլիարդ 500 միլիոն դրամ, որից պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 3 միլիարդ 100 միլիոն ... Մանրամասն
23.10.24 Իրազեկման հանդիպում սոցիալական ձեռներեցների դպրոցի գործունեության վերաբերյալ
Օրերս Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կայացավ հանդիպում Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի մասնագիտական կազմի հետ՝ մասնակցությամբ ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի և Գավառի տարածքային կենտրոնների տնօրենների, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչների։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց իրագործումը հնարավորություն կտա ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner