|
17.11.25
Արևը՝ մանկան տանիքին
|
|
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ի թիվս համագործակցությամբ ամրագրված մի շարք ուղղությունների, միջոցառումներ են իրականացվել և իրականացվում վերականգնվող էներգիայի ոլորտում, որը համայնքի համար ունի կարևորագույն նշանակություն էներգախնայողության, էներգաարդյունավետության, բնապահպանության, կլիմայի հարմարվողականության առումներով: Հերթական ծրագիրը կյանքի կոչվեց «Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ «Արփի Սոլար» մասնագիտացված ընկերության կողմից մանկան տանիքին հանգրվանեց 15ԿՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգը: Տեղադրման աշխատանքներին ներգրավվել են նաև Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները, ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով
|
|
«Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» Հնարավոր «Ծխից ազատ տուն» մարզային՝ Սևանի կոալիցիան, համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, հերթական անգամ GATHER-II-ի շրջանակներում իրականացրեց մարզական միջոցառում: Այս անգամ մարզասերներին միավորել էր սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարը: Տեղեկացնենք, որ թենիսի մրցաշար անցկացնելը նպատակային էր, քանի որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջև կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Սևանի կոալիցիային տրամադրվել են սեղանի ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Հիշեցում-զգուշացում
|
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից կրկին տեղեկացնում են, որ Սևան համայնքի բնակավայրերում շարժակազմերը կրկին վթարային արգելակում են կատարում գծի վրա հանկարծակի դուրս եկած խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով: Արձանագրված դեպքերը հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս: Հարգելի բնակիչներ Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից և միջադեպերից:
|
|
|
17.11.25
Մասնակցային բյուջետավորում – 2026
|
|
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների կողմից համայնքի բնակավայրերում շարունակվում են իրազեկման հանդիպումները: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, իրազեկման հանդիպումների շարքը կամփոփվի Սևանի ...
Մանրամասն |
|
|
17.11.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈԻՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի ուսանողներ Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ, որը առաջադեմ հայացքների ու գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների խորհրդանիշն է: Միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում ուսումնառություն անցնող մեր երիտասարդները համայնքներն ու պետությունը ուժեղացնելու, կայուն առաջընթացն ապահովելու երաշխավորներն են:Սիրելի ուսանողներՕգտվեք ձեզ ընձեռված լավագույն հնարավորությունից, սովորեք ու բացահայտեք ձեր ներուժը, վայելեք ուսանողական կյանքի չկրկնվող տարիները, գնացեք ձեր երազանքների հետևից՝ դրանք դարձնելով նպատակ: Իմ երիտասարդ բարեկամներ, Դուք մեր երկրի ու համայնքի այսօրն ու վաղն եք, մենք հպարտանում ենք ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, ...
Մանրամասն |
|
|
14.11.25
Մեդիագրագիտության շաբաթվա հասցեները
|
|
Սևան համայնքում շարունակվում են Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Նոյեմբերի 14-ին «Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր «Մեդիան և ես» թեմայով պարապմունք: «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում փոքրիկները մասնակցեցին «Համակարգչային խաղերը և երեխաները» թեմայով զրույց-պարապմունքին: «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Առցանց կենդանաբանական այգի» գործնական աշխատանք-ինտերակտիվ բեմականացում՝ երեխաների և դաստիարակների մասնակցությամբ: «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում շարունակվում են միջոցառումներն ու նախաձեռնությունները
|
|
Դդմաշեն բնակավայրում«Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացավ «Այս բազմազան աշխարհը» խորագրով պարապմունք-քննարկում մանկապարտեզի սաների հետ։ Հոգեբան Հեղինե Միրզոյանն ուսուցանող հեքիաթի և պատկերաշարի միջոցով երեխաներին ներկայացրեց համացանցի դրական և բացասական կողմերը, հեռախոսից, համակարգչից օգտվելու առանձնահատկությունները։ Ինտերակտիվ պարապմունքի ընթացքում երեխաները քննարկեցին համացանցային «հերոսներին» և իրական աշխարհի բազմազանությունը։Զովաբեր բնակավայրումԶովաբեր բնակավայրում գործող «Վերելք» զարգացման կենտրոնում երեխաները մասնակցեցին «Մեդիագրագիտությունը փոքրիկների աշխարհում» թեմայով քննարկմանը և ֆիլմի դիտմանը:Երեխաները հետաքրքրությամբ ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Հայտարարություն
|
|
Հարգելի երիտասարդներ «Երիտասարդների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում» թեմայով իրականացվող հետազոտական աշխատանքի համար ցանկալի է լրացնել կից հարցաշարը՝ https://forms.gle/qban3LQrKkvJRPmT8 Հարցաշարի լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է: Մասնակիցների տարիքը՝ 16-35 տարեկան: Հետազոտության նպատակն է՝ նպաստել ընդգրկուն և մասնակցային տեղական ինքնակառավարման տեսական և գործնական կատարելագործմանը:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |