Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.03.25 Հայտարարություն
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից և ադրբեջանական հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցության իր ծրագրի շրջանակներում, հրավիրում է մասնակցելու ինքնազբաղվածության հմտությունների զարգացման/փոքրածավալ եկամտաբեր ձեռներեցություն հիմնելու և կառավարելու դասընթացին։ Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է՝ աջակցել Գեղարքունիքի մարզում (Սևան քաղաք և հարակից գյուղեր) բնակություն հաստատած 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի ... Մանրամասն
31.03.25 Հիշեցում
Հիշեցնում ենք, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․ 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2023 ... Մանրամասն
31.03.25 «Արտ Մյուզիք». լավագույն արդյունքների ժամանակը
«Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի՝ դաշնամուր, ջութակ, ֆլեյտա, քանոն, դուդուկ, կլառնետ, շվի, կիթառ, ուդ և վոկալ դասարաններում սովորող սաները տարեցտարի բացահայտում են իրենց նախընտրած երաժշտական գործիքների հնարավորությունները, իսկ դպրոցում դասավանդողները իրենց սաներին պարգևում են երաժշտության հետ շփվելու մեծագույն հաճույքը: Իրենց հմտությունները և երաժշտական ունակությունները դպրոցի սաները ներկայացնում են մրցութային հարթակներում` ներկայացնելով երաժշտական դպրոցն ու Սևան համայնքը: Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Հունան Առաքելյանի փոխանցմամբ` իրենց սաներն այս տարի էլ մասնակցել են «Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնի կողմից անցկացվող «Արտ ... Մանրամասն
31.03.25 Հիշեցում-զգուշացում

Հարգելի բնակիչներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ բնակավայրերով անցնող երկաթգծի հարակից տարածքներում արձանագրվել են բնակիչների կողմից չոր խոտերը այրելու, կրակն առանց հսկողության թողնելու հետևանքով ենթակառուցվածքները վնասելու, ինչպես նաև առանց հսկողության թողնված խոշոր եղջերավոր անասունների պատճառով երկաթուղու անվտանգ երթևեկությունը վտանգելու դեպքեր, որոնք հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս:
Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից:

28.03.25 Բարեգործության հերթական հասցեներ
Օրերս Սևան համայնքի Գագարի բնակավայրի և Սևան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցների աշակերտները և ուսուցիչները «Հայ դպրոց» հիմնադրամի (ԱՄՆ) նվիրառուները դարձան: Սևան համայնքի և «Հայ դպրոց» հիմնադրամի համագործակցությունը, որը տարիների պատմություն ունի, վերածվել է մեծ բարեկամության: Տարիներ շարունակ «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող բարեսիրական ծրագրերի շահառուներ են դարձել Սևան համայնքի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատությունները, որի շնորհիվ հաստատությունները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Հիմնադրամի բարեսիրական ծրագրերը շարունակվում են նաև այս տարի, որոնք մեծ աջակցություն են կրթական հաստատությունների համար: Սևանի համայնքապետարանը երախտագետ ... Մանրամասն
27.03.25 Մոտենում է Առանց թափոնների համաշխարհային օրը
Հայաստանում, թափոնների կառավարման ոլորտում, Շվեդիան աջակցում է իրականացնել երկու կարևոր ծրագիր․ Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որն իրականացնում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Այս նախաձեռնությունները հաստատուն քայլեր են Հայաստանում թափոնների կառավարման և կայունության բարելավման ուղղությամբ:․․․ The International Day of Zero Waste is coming up. In Armenia Sweden supports two major ongoing projects: Waste Policy Armenia by Acopian Center for the Environment. The construction ... Մանրամասն
27.03.25 Իրազեկում
Առանց թափոնների համաշխարհային օր՝ Մարտի 30 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022 թվականին մարտի 30-ը հռչակել է զրոյական թափոնների միջազգային օր, որը նպատակ ունի խթանելու թափոնների կառավարման և վերամշակման կարևորությունը: Առանց թափոնների համաշխարհային օրվան ընդառաջ՝ սույն թվականի մարտի 28-ին, ժամը՝ 15:30-ին Սևան քաղաքի դպրոցականներին հրավիրում ենք «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ մասնակցելու ինտերակտիվ սեմինարի, որտեղ միասին կքննարկենք՝ առանց թափոն (Zero Waste) մոտեցումը՝ ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել թափոնների քանակը մեր առօրյայում, թափոնների տեսակավորումը և վերամշակումը՝ ինչու՞ է կարևոր երկրորդ կյանք տալ վերամշակելի նյութերին, շրջանաձև տնտեսությունն ու էկոլոգիական ... Մանրամասն
27.03.25 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը հրապարակվել է Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման Ուղեցույցը

Ուղեցույցում առկա են ակտիվ հղումներ, որոնք ուղղորդում են համապատասխան էջեր՝ լրացուցիչ կամ փոխլրացնող տեղեկատվություն ստանալու համար:

Ուղեցույց

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner